«Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին»
«Որոշում եմ կայացրել միանալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության երիտասարդական թիմին և ցանկանում եմ ունենալ Ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսությամբ և ամուր անվտանգությամբ, որը մենք ունենալու ենք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,- ֆեյսբուքյան տեսանյութով հայտնեց Աղասի Ասլանյանը։
Նա տեղեկացրեց, որը նախկինում գործունեություն է ծավալել կառավարական նվագախմբում, որը «ֆինանսավորում է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից»։
«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին՝ ինչպես ղեկավարում է երկիրը, նույն ձևով էլ ղեկավարում է նվագախումբը»,- ասաց Աղասին։

