Ձյուդոյի Հայաստանի 2018 թ. պատանիների և երիտասարդների առաջնության մրցանակակիրները հայտնի են
Գյումրիում կայացել է Հայաստանի Հանրապետության ձյուդոյի 2018 թվականի պատանիների և երիտասարդների առաջնությունը, որին մասնակցել են 130 պատանի և 35 երիտասարդ մարզիկներ՝ Երևան, Հրազդան, Աբովյան, Վանաձոր, Գյումրի, Մարալիկ, Արմավիր, Նոր Հաճն քաղաքներից և Արցախի Հանրապետությունից:
Աղջիկների մրցապայքարում երիտասարդների առաջնության չեմպիոններ են դարձել Ռուզաննա Բալասանյանը (48 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (57 կգ):
Տղաներից լավագույնն են ճանաչվել Գասպար Հայրապետյանը (55 կգ), Էրիկ Հարությունյանը (60 կգ), Մերուժան Սարգսյանը (66 կգ), Արման Դրմեյանը (73 կգ), Կարեն Հովհաննիսյանը (81 կգ) և Արման Ավանեսյանը (90 կգ):
Պատանիների առաջնության չեմպիոններ են դարձել Գևորգ Վադանյանը (50 կգ), Յուրի Իսրայելյանը (55 կգ), Վահե Աղանյանը (60 կգ), Արսեն Ավեդիսյանը (66 կգ), Մեսրոպ Բադալյանը (73 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Ժորա Բաղդասարյանը (90 կգ) և Դավիթ Հարությունյանը (90+):
Հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: