Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը
12
Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան ՔՊ-ի սիրելի գործընկեր Հաջիևն ասում է. Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան Ազատություն Արեգնազ Մանուկյանին «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում «Հրապարակ»․ Որոշել են զուսպ լինել Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով

2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը բազմաթիվ խոստումներ տվեց, որոնք պետք է իրականացվեին հինգ տարվա ընթացքում, այդ թվում՝ Արցախի և նրա ժողովրդի իրավունքների պաշտպանությունը և այլն: Սակայն այդ խոստումները մնացին անկատար, կամ էլ հակասեցին կառավարության հետագա գործողություններին:

ՔՊ ղեկավարները, չունենալով անհրաժեշտ որակավորում, իրենց նշանակեցին տարբեր բարձր պետական պաշտոններում և հարստացան բացառիկ պետական պայմանագրերի, բարձր աշխատավարձերի ու միլիոնավոր դոլարների չարդարացված պարգևավճարների շնորհիվ։ Այսօր նույն կուսակցությունը կրկին փորձում է խաբել հանրությանը։

2026 թվականի ապրիլի 3-ին ՔՊ-ն հրապարակեց իր նախընտրական ծրագիրը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համար, և ներկայացրեց 100 հիմնական գործողություններ, որոնք պետք է իրականացվեն 2026-2031 թվականներին։

Կներկայացնեմ խոստացված անելիքներից երկուսը․

Ծրագրի 10-րդ կետում, որը վերնագրված է «Արժեքահեն հանրություն», ներկայացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրերը՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու «բարեփոխմանը»: ՔՊ-ն պնդում է, որ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունն օտարվել է և շարունակում է օտարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչը, այդ թվում, հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ»: Այս անհիմն հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը Փաշինյանի դեմ ուղղված նմանատիպ մեղադրանքներից։ Եթե որևէ քաղաքացի, աշխարհիկ անձ կամ հոգևորական օտարերկրյա գործակալ է, կառավարությունը պարտավոր է ձերբակալել և մեղադրանք առաջադրել նրան: Սա զրպարտչական հայտարարություն է, նման այն հայտարարություններին, որոնք հնչում են Փաշինյանի հասցեին: 

10-րդ կետում մանրամասն նկարագրվում են կոնկրետ քայլեր, որոնք խախտում են ՀՀ Սահմանադրության՝ եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը: Ստորև ներկայացված է ՔՊ-ի պլանը.

ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), 

բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, 

գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր, 

դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։  

Կուսակցություններն իրավունք չունեն որոշել վերոնշյալ չորս քայլերից որևէ մեկը։ Սահմանադրությունն արգելում է կառավարությանը միջամտել եկեղեցու ներքին գործերին, որն ունի վաղուց հաստատված ընթացակարգեր։ Կառավարությունը հազիվ է կարողանում կառավարել երկիրը, սակայն այժմ ձգտում է կառավարել նաև եկեղեցին։

Ավելին, ՔՊ-ն փորձում է հոգևորականներին առաջարկել անձնական արտոնություններ: 10-րդ կետում ասվում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն»: Ես դեմ չեմ, որ հոգևորականները ստանան այնպիսի արտոնություններ, ինչպիսիք են առողջության ապահովագրությունը և սոցիալական ապահովությունը, ինչպես մյուս բոլոր հայ քաղաքացիները, սակայն խնդրահարույց է այդ արտոնությունները կապել կառավարության կողմից եկեղեցու հիերարխիայի գործերին միջամտելու հետ: 

Տարօրինակ է, բայց 10-րդ կետում կրկին շեշտվում է, որ «կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից», սակայն կառավարությունը բազմիցս խախտել է Սահմանադրությունը և շատ այլ օրենքներ՝ միաժամանակ դասեր տալով հասարակությանը «եկեղեցին քաղաքականությունից հեռացնելու» մասին: ՔՊ ղեկավարները գործում են այնպես, կարծես միայն իրենք իրավունք ունեն անպատժելիորեն խախտել Սահմանադրությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն տարածեց, որով դատապարտում է ՔՊ-ի՝ «Հայոց եկեղեցին բարեփոխելու» անօրինական ծրագրերը: Մայր Աթոռը հայտարարել է. «Սա սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է»:

Այժմ անդրադառնանք 100-րդ կետին, որտեղ նշված է․ «Սփյուռքի պետականակենտրոն կազմակերպությունների համաժողովի կազմակերպում՝ խաղաղության պայմաններում Հայաստան–Սփյուռք գործակցության հայեցակարգ ընդունելու և իրագործման մեխանիզմներ ձևավորելու նպատակով»։

Սա Փաշինյանի կառավարության վերջին փորձն է՝ պառակտելու և թուլացնելու Հայաստան-Սփյուռք գոյություն ունեցող հարաբերությունները՝ ի լրումն այն բազմաթիվ քայլերի, որոնք Փաշինյանի վարչակարգը ձեռնարկել է՝ վնասելով համայն հայության շահերին։

Ահա մի քանի այլ քայլեր, որոնք Փաշինյանը և նրա նշանակած անգործունակ Զարեհ Սինանյանը՝ այսպես կոչված «Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը», ձեռնարկել են Սփյուռքի դեմ։

Սփյուռքը որպես արժեքավոր ռեսուրս օգտագործելու փոխարեն, Հայաստանի կառավարությունը խաթարում է իր հարաբերությունները յոթ միլիոն սփյուռքահայերի հետ։

Փաշինյանը ութ տարի առաջ իր կառավարումը սկսեց՝ փակելով Սփյուռքի նախարարությունը՝ Հայաստանի և Սփյուռքի միջև գլխավոր կամուրջը։

Նա հաճախ բացահայտ հակադրվել է Սփյուռքին։ 2024 թվականին Երևանում կազմակերպված կառավարական համաժողովում, որտեղ հավաքվել էին հարյուրավոր սփյուռքահայեր աշխարհի տարբեր անկյուններից, Փաշինյանը կոպիտ ձևով ասաց. «Մենք ձեր օգնության կարիքը չունենք։ Հայաստանը կարող է հոգալ իր կարիքները»։

2025 թվականին, Թուրքիա կատարած այցի ժամանակ, Փաշինյանը պոլսահայերի խմբին ասաց. «Իմ վրա հույս չդնե՛ք։ Հայաստանի վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չի։ Դուք ձեր համայնքներում ձեր խնդիրները լուծեք»։

Ավելացնենք նաև Փաշինյանի կողմից կազմված սփյուռքահայերի սև ցուցակը, որոնց մուտքն արգելված է Հայաստան պարզապես այն պատճառով, որ նրանք ասել են մի բան, որը Փաշինյանին դուր չի եկել։

Եզրափակելով՝ եթե Փաշինյանի կուսակցությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ստանա մանդատների մեծամասնությունը, իրավիճակը կդառնա առավել վտանգավոր համայն հայության համար՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>