Կոյուղաջրերը լցվում են մանկապարտեզի բակ և հարակից փողոց (տեսանյութ)
ՔՊ-ի անպատասխանատու և անարդյունավետ աշխատելաոճի հետևանքով այսօր ունենք խայտառակ իրավիճակ․ կոյուղաջրերը լցվում են մանկապարտեզի բակ և հարակից փողոց։
Այս խնդիրը պարզապես կոմունալ խնդիր չէ. այլ՝ սպառնացող վտանգ է երեխաների առողջությանը, սանիտարական աղետ է, որը կարող է բերել վարակների, հիվանդությունների և անդառնալի հետևանքների։
Մանկապարտեզի բակում երեխաներ պետք է խաղան ու անվտանգ միջավայրում լինեն, մինչդեռ արդեն չգործող դարձած մանկապարտեզը հեշեղված է կեղտաջրերով, գարշահոտությամբ և վարակների վտանգով։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից

