Ավանի մի շարք հասցեներում առկա են տարաբնույթ խնդիրներ (տեսանյութ)
Բնակիչների բնականոն առօրյան կազմակերպելու և բարելավելու նպատակով` Ավան վարչական շրջանի մի շարք հասցեներում առկա են տարաբնույթ խնդիրներ: Մասնավորապես՝
1. անմխիթար վիճակում գտնվող աստիճանավանդակներ,
2. շենքերի վնասված տանիքներ,
3. թեքահարթակների բացակայություն,
4. կոյուղատար համակարգի խնդիրներ,
5. աղբահանության և սանիտարական վիճակի հետ կապված խնդիրներ։
Սիրելի քաղաքացիներ, քաղաքային իշխանությունը պարտավոր է հետևողական լինել, որպեսզի քաղաքային ոչ մի խնդիր առանց լուծման չմնա:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

