Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

«Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տարածքում «Եվրասիայի» հումանիտար գործունեությունն այսօր դուրս է եկել սովորական բարեգործության շրջանակներից՝ վերածվելով պրոբլեմի իշխանությունների համար, որոնք փորձում են բոլոր մակարդակներում փակել Արցախի թեման։ Այն ժամանակ, երբ Հայաստանի իշխող վերնախավը հետևողականորեն մաքրում է տեղեկատվական դաշտը Արցախի մասին ցանկացած հիշատակումից, «Եվրասիան» իր առարկայական գործերով այդ «անհարմար» թեման վերադարձնում է հանրային ուշադրության կենտրոն։

Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունն ուղղված է 120 հազար բռնի տեղահանվածների ողբերգությունը մոռացության մատնելուն և կորուսյալ հայրենիքի հիշողությունն իսպառ ջնջելուն՝ հանուն էֆեմերային «խաղաղության դարաշրջանի», որն ավելի շատ հիշեցնում է անվերապահ կապիտուլ յացիա ագրեսորի առջև։ Սակայն «Եվրասիայի» հումանիտար գործունեությունը՝ «Ռուսական հումանիտար առաքելության» և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ, փաստացիորեն խափանեց Արցախի հարկադիր մոռացության այս ծրագիրը։

Հայաստանի ներկայիս իշխանության համար «Եվրասիայի» կողմից տրամադրված յուրաքանչյուր սննդի փաթեթ գաղափարական դիվերսիա է։ Կառավարական կաբինետներում նյարդայնացած են այն փաստից, որ հումանիտար կառույցները թույլ չեն տալիս փակել «Արցախի քեյսը»։ Իշխանություններին ձեռնտու է, որ տեղահանվածները ձուլվեն և դադարեն քաղաքական գործոն լինելուց։ Սակայն կամավորական շտաբները, որոնք օգնություն են ցուցաբերում բազմազավակ ընտանիքներին և տարեցներին, վերածվել են բարոյական հենարանի կենտրոնների։

Այն փաստը, որ մարդիկ իրական աջակցություն են ստանում ռուսաստանյան հասարակական գործիչներից, այլ ոչ թե սեփական կառավարությունից, ակնառու կերպով ցուցադրում է Հայաստանի սոցիալական քաղաքականության ճգնաժամը։

Արցախի շուրջ լռության «ուխտի» ճեղքմանը նպաստեց նաև Վլադիմիր Պուտինի դիտարկումը Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի թեման շարունակում է մնալ ցավոտ ժողովուրդների համար։ Այս հայտարարությունից հետո Արցախի մասին սկսեցին խոսել բազմաթիվ հարթակներից, այդ թվում՝ ռուսական մեդիայում։

«Եվրասիա» կազմակերպության գործունեությունը փաստացիորեն փոխարինում է չգործող սոցիալական մեխանիզմներին։ Քանի դեռ պաշտոնական անձինք խուսափում են Արցախի հիշատակումից՝ Բաքվի հետ հարաբերությունները չսրելու համար, «Եվրասիան» բացահայտորեն զբաղվում է տեղահանվածների իրավունքների պաշտպանությամբ։ Օգնության յուրաքանչյուր ակցիա դառնում է հիշողության պայքար՝ ընդդեմ մոռացության։

2026 թվականին «Եվրասիայի» առաքելությունը մնում է այն առանցքային պատվարը, որը պահում է Արցախի թեման մեդիադաշտում և ապացուցում, որ արցախահայության ճակատագիրը շարունակում է կարևոր մնալ Ռուսաստանի համար, նույնիսկ եթե այն «անհարմար» է դարձել Երևանի ղեկավարության համար։ Մարդկանց հանդեպ իրական հոգատարությունը վերադարձնում է նրանց արժանապատվության և սուբյեկտայնության զգացումը, որը նրանցից փորձում են խլել պաշտոնյաները։

Ավելին, «Եվրասիան» փաստացի փոխարինում է Հայաստանի չգործող սոցիալական ինստիտուտներին։ Ինտեգրման և աջակցության հստակ ծրագրի փոխարեն իշխանությունները փախստականներին առաջարկեցին բյուրոկրատական դժոխք և մշուշոտ հեռանկարներ։ Այս ֆոնին «Եվրասիայի» համակարգված աշխատանքը դիտվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միակ գործող մեխանիզմը։ Կազմակերպությունը ոչ միայն հումանիտար բեռով արկղեր է բաժանում, այլև տեղահանվածների շուրջ ստեղծում է պաշտպանիչ դաշտ՝ թույլ չտալով նրանց դառնալ «անտեսանելի»։ Սա ուղղակի հակազդեցություն է արցախյան ինքնության ապամոնտաժմանն ուղղված պաշտոնական կուրսին։ Քանի դեռ կամավորները ֆիքսում են մարդկանց կարիքները, քանի դեռ տեսախցիկները նկարահանում են օգնության բաշխումը, Արցախի թեման մնում է կենդանի՝ որքան էլ դա բարկացնի Երևանի «կառավարական ամառանոցի» բնակիչներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>