Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս
Չնայած ոստիկանության ավտոբուսի մասնակցությամբ ողբերգական վթարին, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 12 մարդ տարբեր աստիճանի վնասվածանքերով տեղափոխվել հիվանդանոց, Նիկոլ Փաշինյանը շարունակում է ուրախ տրամադրությամբ եթերները։
Օրինակ, դրանցից մեկում պատմում է «ուրախ ավտոբուս»-ի նորամուծության մասին, ըստ այդմ, ազդանշանի կոճակի տեղը փոխել են, ու ճանապարհին Փաշինյանն է սիգնալ տալիս՝ ի պատասխան իբր իրենց ողջունող վարորդների։
«Իշխանություն» լրատվականը գրել էր, որ ոստիկաններով լի ավտոբուսը մեկնում էր մարզ՝ սպասարկելու Փաշինյանի շրջագայությունը։

