Ուղիղ միացում ԱԺ նիստից․ օրակարգում ՀՀ նախագահի ընտրության հարցն է
Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկմամբ Ազգային ժողովը սկսում է իր նիստը:
Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի՝ 5-րդ Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը կսկսվի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի` մարտի 1-ի նիստում՝ ժամը 10:30-ին:
Նշենք, որ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:
Նշենք, որ 2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը:
Ազգային ժողովը ՀՀ չորրորդ նախագահին կընտրի մարտի 2-ին:

