Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի հետ՝ «Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը». Սասունյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում՝ Կրեմլում, ապրիլի 1-ին տեղի ունեցավ անսովոր զրույց։

23 րոպե տևողությամբ հանդիպումը տեսագրվեց և հրապարակվեց, ներառյալ երկու կողմերի հայտարարությունները։ Տարօրինակ է, որ հանդիպման ժամանակ Փաշինյանն իր կրծքին կրում էր իր ասած «իրական Հայաստանի» քարտեզը։ Որևէ խելամիտ ղեկավար նման հանդիպման ժամանակ սեփական երկրի քարտեզը չէր կրի։

Ամենից ցնցող բանը, որ Փաշինյանն ասաց Պուտինին, հետևյալն էր. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է… Մեզ մոտ կան քաղաքացիներ, որոնք կարծում են, որ Հայաստանում չափազանց շատ է  ժողովրդավարությունը… Մեզ մոտ, օրինակ, սոցիալական ցանցերը 100 տոկոսով ազատ են, ընդհանրապես որևէ սահմանափակում չկա, և շատ քաղաքացիներ կարծում են, որ դա չափից շատ է ....»։ Փաշինյանը հանդգնեց իր բռնատիրական իշխանությունը Հայաստանում ներկայացնել որպես չափազանց ժողովրդավարական։

Ուրախ եմ, որ այս հանդիպման տեսագրությունը հրապարակվեց, քանի որ այդպիսով հասարակությունը հնարավորություն ունեցավ տեղեկանալու, թե ինչ է քննարկվել։ Պաշտոնական բանակցություններից հետո երկու ղեկավարները շարունակեցին քննարկումները փակ ձևաչափով՝ աշխատանքային նախաճաշի ընթացքում։

Նախագահ Պուտինը հանրային հանդիպումն սկսեց Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մեկնաբանությամբ՝ զգուշացնելով, որ «Հայաստանի ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում»։ Սակայն, ըստ նրա, այս «սրացումը… որևէ կերպ չպետք է վնասի Ռուսաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերություններին»։

Պուտինը զգուշացրեց, որ «Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գտնվելն անհնար է։ Դա պարզապես անհնար է»։ Նա ակնարկեց, որ եթե Հայաստանը շարունակի խորացնել տնտեսական հարաբերությունները Եվրամիության հետ, այլևս չի կարողանա ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, արտահանել միլիարդավոր դոլարների արժողությամբ ապրանքներ, ինչը կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը։ Պուտինն ընդգծեց, որ «վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ»։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը առայժմ շարունակելու է օգտվել երկու առևտրային ուղղություններից, մինչև հարկադրված լինի վերջնական ընտրություն կատարել: Սակայն ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Փաշինյանը բավարար պատճառ չունեին այս հարցը հիմա քննարկելու, քանի որ Հայաստանը դեռ տասնամյակներով հեռու է Եվրամիության անդամակցության անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելուց:

Փաշինյանին ուղղված մեկ այլ խիստ ուղերձում Պուտինը հիշեցրեց, որ չնայած «գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Տարբերությունը էական է»։ Եթե Ռուսաստանը բարձրացնի գազի գինը Հայաստանի համար, ապա Հայաստանում արտադրությունը կարող է կանգ առնել, իսկ բնակչությունը ձմռանը կհայտնվի լուրջ դժվարությունների առաջ։

Անսպասելիորեն, Պուտինը բարձրացրեց, իր ձևակերպմամբ, «ամենազգայուն հարցը»՝ Ղարաբաղը։ Վստահ եմ, որ նախագահ Ալիևը դժգոհ էր, որ Ղարաբաղը ներկայացվեց որպես «ամենազգայուն հարց», քանի որ թե՛ նա, թե՛ Փաշինյանը Ղարաբաղի հարցը համարում են փակված։ Այնուհետև Պուտինը անտեղի անդրադարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի սառեցված անդամակցությանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղյան հակամարտությանն այն բանից հետո, երբ Փաշինյանը 2022 թվականին Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Այստեղ երկու կողմերից էլ հնչեցին մի շարք սխալ պնդումներ։ Պուտինը սխալմամբ կապեց ՀԱՊԿ-ի չմիջամտելը Ղարաբաղի պաշտպանությանը Փաշինյանի 2022 թվականին զիջման հետ։ Նախկինում, երբ խոսք էր գնացել ՀԱՊԿ-ի՝ Ղարաբաղյան պատերազմին չմիջամտելու մասին, Պուտինը ճիշտ էր բացատրել, որ ՀԱՊԿ-ը չէր կարող պաշտպանել Ղարաբաղը, քանի որ այն Հայաստանի Հանրապետության մաս չէր կազմում։ Այն հարցը, որը Փաշինյանը պետք է բարձրացներ, հետևյալն էր. ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց, երբ ադրբեջանական զորքերը 2021 և 2022 թվականներին ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ն իր անդամ պետությանը՝ Հայաստանին պաշտպանելու մարդատ ուներ։

Փաշինյանն իր հերթին սխալմամբ մեղադրեց Ռուսաստանին՝ Ղարաբաղը իրենից առաջ Ադրբեջանի մաս ճանաչելու համար։ Սակայն սա չի կարող արդարացնել Փաշինյանի կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը, քանի որ աշխարհի ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, չի ճանաչել Ղարաբաղը որպես Հայաստանի մաս։ Հայաստանը նույնպես չի ճանաչել Ղարաբաղը որպես Հայաստանի մաս։ Ավելին, ինչո՞ւ է Փաշինյանը իր որոշումը հիմնավորում Ռուսաստանի դիրքորոշմամբ։

Այնուհետև Պուտինը վերադարձավ Հայաստանի առաջիկա ընտրությունների թեմային՝ նախազգուշացնելով՝ ավելի լավ կլիներ, որ Ղարաբաղի և ՀԱՊԿ-ի հարցերը «չդառնան ներքաղաքական գործընթացի մաս, հատկապես նախընտրական արշավի ընթացքում»։ Պուտինը նաև հիշեցրեց, որ Ռուսաստանում ապրում է ավելի քան երկու միլիոն հայ, հնարավոր է ակնարկելով, որ երկկողմ հարաբերությունների վատթարացման դեպքում, վերջին տարիներին Ռուսաստան տեղափոխված հայերի զգալի մասը կարող է հարկադրված լինել վերադառնալ Հայաստան։ 

Այնուհետև Պուտինը դիմեց Փաշինյանին մի խնդրանքով, որը կարելի է մեկնաբանել որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու փորձ։ Ահա թե ինչ ասաց Պուտինը. «կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն … Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին [Հայաստանում]՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»։

Սա Փաշինյանին հնարավորություն տվեց ասելու Պուտինին, որ Հայաստանի Սահմանադրությունն արգելում է այն թեկնածուներին, որոնք չունեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, առաջադրվել բարձր պաշտոնների համար Հայաստանում։

Շռայլորեն գովաբանելով Պուտինին՝ Փաշինյանը, հավանաբար, փորձում էր համոզել նրան, որ ինքը բացառապես Արևմուտքի ճամբարում չէ, այդ կերպ փորձելով նվազեցնել Ռուսաստանի զայրույթը իր նկատմամբ՝ առաջիկա ընտրություններում և նվազագույնի հասցնել նրա աջակցությունն ընդդիմությանը։

Չգիտեմ՝ Փաշինյանին հաջողվե՞ց հասնել այդ նպատակին, թե ոչ, սակայն Հայաստան վերադառնալուց հետո նա հայտարարեց լրատվամիջոցներին, որ Պուտինի հետ հանդիպումը «շատ հաջող» էր։ Այնուամենայնիվ, անհայտ է, թե նա և Պուտինը ինչ են քննարկել փակ դռների հետևում՝ աշխատանքային նախաճաշի ընթացքում։ Համենայնդեպս, խորամանկությունը միայն որոշ չափով կարող է քաղաքական գործչին առաջ տանել, սակայն այն երբեք չի կարող լրացնել անկարողությունը․․․


Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>