Իմ սիրտը լալիս է... Մխիթարյանի հիշատակի խոսքը մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ
Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է արել հանրահայտ ռումինացի մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ։
«Միստր (այդպես էին ֆուտբոլիստները դիմում Լուչեսկուին), դուք իմ առաջին մարզիչներից մեկն էիք՝ նա, ով ինձ հնարավորություն տվեց աճել և սկսել միջազգային կարիերա։ Ես միշտ շնորհակալ կլինեմ ձեզ, որ ինձ հնարավորություն տվեցիք ապրել այն, ինչի մասին երազել եմ մանկուց։
Շնորհակալություն ձեր խորհուրդների, վստահության և այն խաղացողի ու անհատի ձևավորմանը նպաստելու համար, որը ես այսօր եմ։
Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենթլմենի և խաղային իսկական տեսլականի։
Հանգչիր խաղաղությամբ, պարոն։
Դուք միշտ հատուկ տեղ կզբաղեցնեք իմ սրտում։ Իմ սիրտը լալիս է...»։

