Այսօր մարտի 1-ի ողբերգական դեպքերի 10-րդ տարելիցն է
Դիտել նաև
Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով․ Հովհաննես Խուդոյան
Սգո՞, թե՞ աղետը կանխելու օր․ ինչպե՞ս կնշվի մարտի 1-ը բացահայտումից հետո. «Կարճ ասած» (տեսանյութ)
Փաշինյանը, առավոտ կանուխ, թիկնազորի ուղեկցությամբ, ծաղիկներ է դրել ու խաչակնքել մարտի 1-ի զոհերի հուշարձանի մոտ
Փաշինյանը մարտի 1-ի ոճի քաղաքականություն է վարում. ՔՊ-ականները պատրա՞ստ են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալներին, նրանց փաստաբաններին կանչում են Հակակոռուպցիոն կոմիտե
10 տարի առաջ, նախագահական ընտրություններից հետո, հետընտրական զարգացումների փուլում՝ 2008թ. մարտի 1-ին, Երևանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, որոնց հետևանքով զոհվեց 10 մարդ՝ Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Համլետ Թադևոսյանը։

Զոհված 8 քաղաքացիական անձանցից 7-ը մահացել են հրազենային վիրավորման
հետևանքով, ընդ որում` 3 անձ զոհվել են «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ
միջոցներից վիրավորվելու հետևանքով, որն օգտագործվել է միայն իրավապահ
մարմինների կողմից:
2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:
Zham.am

