Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն...

Ամերիկյան Bloomberg գործակալությունը  հաղորդում է, որ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր կարևոր էներգետիկ օբյեկտները, եթե չկատարի ԱՄՆ պահանջները: Վերջնագրի ժամկետը լրանում է այսօր, ապրիլի 7-ին: Հորմուզի նեղուցի բացումը Թրամփի պահանջների թվում է, չնայած նա նախկինում հայտարարել էր, որ դա իրեն չի անհանգստացնում:

Երեկ, սակայն, Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները «լավ են ընթանում», և որ նեղուցի շուրջ բանակցությունների վերսկսումը «շատ կարևոր առաջնահերթություն» է։

Թրամփը ուրվագծեց այն հետևանքները, որոնց կբախվի Իրանը, եթե երեքշաբթի օրը մինչև ժամը 20:00-ն արևելյան ժամանակով համաձայնագիր չկնքվի։ Նա ասաց, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են ոչնչացնել «Իրանի բոլոր կամուրջները մինչև վաղը կեսգիշեր»։ Էլեկտրակայանները «կայրվեն, կպայթեն և կդառնան անօգտագործելի», - ասաց նա։

Մինչդեռ, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածները արգելված են Ժնևի կոնվենցիաներով, բայց Թրամփը նշեց, որ իրեն  «բացարձակապես չի անհանգստանում» պատերազմական հանցագործություններ կատարելու հեռանկարը։

«Ես խոսում եմ մինչև ժամը 12-ը լիակատար ոչնչացման մասին, և դա կարող է տեղի ունենալ չորս ժամվա ընթացքում, եթե մենք ցանկանանք», - ասաց նա։ «Մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա»։

Իրանը զգուշացնում է, որ կպատասխանի Թրամփի կողմից քաղաքացիական թիրախների վրա հարվածների սպառնալիքին՝ խոստանալով ակտիվացնել Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա սեփական հարձակումները: Նման քայլը կարող է սրել վառելիքի համաշխարհային պակասը և մեծացնել համաշխարհային տնտեսությանը հասցվող վնասը, նշում է գործակալությունը:

Սինգապուրի գլխավոր դիվանագետը զգուշացրել է, որ պատերազմի տնտեսական հետևանքները կարող են վատթարանալ և խորհուրդ է տվել ներդրողներին հարմարվել նոր պայմաններին: «Ես համոզված եմ, որ շուկաները լիովին չեն կանխատեսել ամենավատ սցենարը», - Bloomberg Television-ին ասել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանը:

Երեկ Թրամփը հայտարարել  էր, որ բանակցություններին մասնակցում է փոխնախագահ Ջոն Վենսը։

Սակայն, ըստ հավաստի աղբյուրների, իրանական կողմը մերժել է հանդիպել նաև ԱՄՆ-ի փոխնախագահի հետ:

Երեկ Թրամփը «չափազանց անհավանական» անվանեց, որ վերջնաժամկետը կրկին կհետաձգվի։

Իրանն, իր հերթին, հայտարարել է, որ նեղուցով նավագնացությունը կվերսկսի միայն պատերազմական վնասի համար փոխհատուցում ստանալուց հետո։ Թեհրանը շարունակում է հարվածել Պարսից ծոցի հարևան երկրների էներգետիկ օբյեկտներին։

Ամերիկյան Axios  պարբերականը  հայտնել է, որ Պակիստանը, Եգիպտոսը և Թուրքիան պնդում են 45-օրյա հրադադարի վրա՝ կանխելու համար Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ամերիկյան հարվածների սպառնալիքը և Իսլամական Հանրապետության կողմից տարածաշրջանի երկրների դեմ ձեռնարկվող պատասխան միջոցառումները։

Այսպիսով, այսօր արդեն հայտնի կդառնա, թե ինչ որոշում կընդունի Թրամփը:

Եթե նա որոշի հարվածել Իրանի քաղաքացիական օբյեկտներին, ապա դա կբերի միջազգային շրջանակներում խիստ բացասական արձագանք:

Բացի այդ, Իրանը կպատասխանի արդեն Ծոցի մյուս երկրների համանման օբյեկտները թիրախ դարձնելով, որի արդյունքում, պատերազմի դադարեցումը կդառնա, գրեթե անհնարին:

Փաստացի, Թրամփն իր իսկ քայլերի պատճառով հայտնվել է մեծ ծուղակի մեջ, որից դուրս գալ չի կարող:

 Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>