Գազամատակարարման դադարեցում
Նոր կառուցված գազասպառման համակարգերը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 11:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու 5-րդ փողոցի, Նարեկացու փողոցի թիվ 43 և 47 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

