Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ)
Ավան վարչական շրջան։
Սիրելի երևանցիներ, քաղաքային խնդիրները բազմաբնույթ են։ Կրկին ականատես ենք լինում միլիոնավոր գումարների հատկացումներին զուգահեռ քաղաքում տիրող իրական պատկերին։
Տեսանյութից ակնհայտ է, որ Ավան վարչական շրջանի մատնանշված հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել:
Հ.Գ. Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով «Բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգում և բազմաբնակարան շենքերի թեք տանիքների վերանորոգում» ծրագրերով նախատեսվել է ընդհանուր շուրջ 234.2 միլիոն դրամ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

