ՀՀԿ-ն չի մասնակցում այս ընտրություններին
ՀՀԿ-ն չի մասնակցում այս ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտի ընդդիմադիր դաշտը։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
«Մեր ընտրողների ձայները չեն կորելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին»,- ասել է նա։
Նա առաջարկել է, որ ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական ցուցակների առաջին երեք տասնյակում գտնվողները իշխանությունների հետ չհամագործացկելու, ընդդիմադիր դաշտը չլքելու բարոյական պարտավորություն վերցնեն՝ ստորագրելով հուշագիր և փաստացի համադրելով քաղաքական ու անձնական դիրքորոշումները։

