«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին. «Կոչ ենք անում քվեարկել «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին»
«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը հայտնում է, որ որպես առանձին քաղաքական միավոր չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին։
«Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության համար: Իշխանափոխությունը մեր երկրի անվտանգության ապահովման ու կայուն զարգացման կարևոր երաշխիքն է:
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, մի կողմ դնելով կուսակցական, անձնական շահերը և նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ձայների կոնսոլիդացմանը, որպես առանձին քաղաքական միավոր չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը դրական է գնահատում Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, բազմաթիվ ուժերի, մասնագիտական խմբերի և հանրության լայն շրջանակների կողմից ներկայացրած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը:
Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, կուսակցության համակիրներին խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։
Աղբյուրը` Panorama.am

