Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո այսօր՝ ապրիլի 1–ին, 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Նշենք, որ քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս լուրն իմանալուց հետո երկվորյակների մայրը՝ Գայանե Մինասյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նա անդադար լալիս էր։
Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։
Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց: Այս մասին հաղորդում է News.am-ը:
Հաշվի առնելով փաշինյանական իշխանության բնույթն ու քինախնդիր չարությունը, կարելի է ենթադրել, որ ռեժիմը միգուցե ձգտում է ամեն գնով վտանգի տակ դնել 18-ամյա երիտասարդի կյանքը: Դե, սա այն իշխանությունն է, որի ղեկավար փաշինյանը իր «քաղաքականության» հետևանքով հրահրված պատերազմի զոհերին, էլի՝ 18-20 տարեկան հայ տղաներին, հաշվում էր «պլյուս-մինուս 50»-ով:

