Ձեր գնացքը վաղուց գնացել է, դուք այլևս ատելի եք բոլորի կողմից՝ մեծից փոքր, դպրոցականից մինչև թոշակառու. Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, անդրադառնալով Սուրբ ԱՆնա եկեղեցում միջադեպի գործով այսօր 2 ամսով 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի կալանավորմանը, գրում է. «Լավ, հետո՞. Մսուր֊մանկապարտե՞զ եք մտնելու, կալանավորելու՞։ Չեք հասկանում, որ արդեն վսյո, ձեր գնացքը վաղուց գնացել է, իսկ դուք այլևս ատելի եք բոլորի կողմից։ Մեծից փոքր։ Դպրոցականից մինչև թոշակառու։
Առանց փողի, կաշառքի, շանտաժի այլևս ընկալելի չեք, ընդունելի չեք, նույնիսկ ձեր հարազատների մեծ մասը ձև ա տալիս, որ ձեզ չի ճանաչում։
Ու գիտե՞ք ինչն ա հետաքրիր։ Ձեզ նույն Մացոն ու Մասիսն են դատելու ու սռոկ տալու։
Կդատեն ձեզ, որ չդատվեն։
Բայց կդատվեն»։

