Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
«Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
«Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան» Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ՏԻՄ «ընտրությունների» մասնակցության արդյունքները Սա խայտառակություն էր. Գոհար Մելոյան Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան Արթուր Դավթյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը

Թրամփը ելույթ կունենա և կհրապարակի «կարևոր տեղեկություններ Իրանի վերաբերյալ»: Մանրամասները դեռևս անհայտ են, սակայն, ըստ  գործակալության աղբյուրների, Թրամփը փաստացի կհայտարարի, որ իր բոլոր խնդիրներն արդեն լուծել է,  և իմաստ չունի շարունակել ռազմական գործողությունները:

Թրամփը նաև կհայտարարի, որ Հորմուզի նեղոցի բացման խնդիրը պիտի լուծեն այն երկրները, որոնց առաջին հերթին է հուզում դա:

«Ես կասեի՝ երկու շաբաթվա ընթացքում՝ գուցե երկու, գուցե երեք, մենք կհեռանանք, քանի որ մենք այնտեղ մնալու որևէ պատճառ չունենք», - երեքշաբթի հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը և չբացառեց այն հնարավորությունը, որ Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության կգան այս ընթացքում: Սակայն նշեց, որ նման համաձայնագիրը պարտադիր չէ՝ պատերազմն ավարտելու համար: Նա  հավելեց, որ ԱՄՆ-ն կհեռանա այն բանից հետո, երբ համոզվի, որ զրկել է Իրանին միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից, և պնդեց, որ ներկայիս ռեժիմն ավելի լավն է, քան նախորդը:

«Մենք այժմ ռեժիմի փոփոխություն ունենք։ Իրականում դա իմ նպատակներից մեկը չէր։ Ես մեկ նպատակ ունեի։ Նրանք չէին ունենա միջուկային զենք, և այդ նպատակը ձեռք է բերվել։ Ոչ մի միջուկային զենք», - երեկ ասաց Թրամփը։

Նավթի գները փոքր-ինչ ամրապնդվեցին նախագահի վերջին ելույթներից հետո: Ասիական ֆոնդային ինդեքսները վերականգնվեցին 17 տարվա ընթացքում իրենց ամենավատ ամսական ցուցանիշից հետո՝ արտացոլելով հույս, որ համաշխարհային շուկաները ցնցած հակամարտությունը մոտենում է ավարտին:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն   Fox News-ին ասել է, որ ԱՄՆ-ն «տեսնում է վերջնագիծը» Իրանում, սակայն հավելել է, որ վարչակազմի նպատակներին չի հասնի հաջորդ մեկ-երկու օրվա ընթացքում: Ռուբիոն նաև նշել է, որ Իրանի պատերազմից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի «վերագնահատել» ՆԱՏՕ-ի արժեքը:

«Ի՞նչ է լինելու նեղուցի հետ։ Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք, քանի որ այս երկրները, օրինակ՝ Չինաստանը, կնավարկեն դեպի նեղուց, կլիցքավորեն իրենց  նավերը վառելիքով և կնավարկեն։ Ըստ էության, նրանք իրենք կհոգան իրենց մասին», - հայտարարեց Թրամփը Օվալաձև աշխատասենյակում։ «Մենք դա անելու ոչ մի պատճառ չունենք»։

«Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին  հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ամերիկյան ուժերի հետ ցանկացած բախման: Նա հաստատել է ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի հետ անմիջական շփումը, սակայն նշել է, որ դա «չի նշանակում, որ մենք բանակցություններ ենք վարում»: Նա հավելել է, որ Իրանը խիստ անվստահություն է տածում Վաշինգտոնի նկատմամբ և չի սպասում, որ բանակցությունները արդյունք կտան:

Թրամփի թիմը վերջերս ենթադրեց, որ պատերազմի ավարտը հնարավոր է նույնիսկ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման դեպքում, որի միջով անցնում է համաշխարհային նավթի արտահանման մինչև 20%-ը։

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Իսրայելի հետ համաձայնեցված Թրամփի կողմից սանձազերծված պատերազմը դուրս է եկել նրա վերահսկողությունից։ Սա, իր հերթին, սպառնում է զրկել Հանրապետական ​​կուսակցությանը Կոնգրեսում նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում ունեցած մեծամասնությունից։

Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն թերագնահատեց էներգամատակարարման խափանումները։ Թրամփը փորձեց Իրանից բխող ենթադրյալ սպառնալիքը տարանջատել պատերազմի ազդեցությունից նավագնացության վրա և պատասխանատվությունը տեղափոխել Մերձավոր Արևելքի էներգետիկ ռեսուրսներից անմիջականորեն կախված երկրների վրա։

Այսպիսով, երեքշաբթի օրը Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները բավականաչափ նվազեցրել է Իրանի կողմից եկող ռազմական սպառնալիքը, որպեսզի նեղուցը կարողանա վերաբացվել առանց նրա մասնակցության։ Իսկ դա նշանակում է, որ Թրամփը պատրաստվում է այս պատերազմից  «ձեռքերը լվանալ» և դուրս գալ՝ ողջ պատասխանատվությունը թողնելով տարածաշրջանի երկրների վրա:

Այսպիսով, Թրամփը կհայտարարի, որ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն դուրս կգա պատերազմից, քանի որ այլ երկրները շահագրգրված չեն, որ Հորմուզի նեղուցը բացվի, իսկ ԱՄՆ-ն միայնակ դրան չի գնա, քանի որ չի ուզում ուրիշների փոխարեն իրենց շահերը պաշտպանել:

Այս ամենը ցույց է տալիս, որ Թրամփը վերջապես սկսում է հասկանալ, որ իրեն խաբել են, որ ռմբակոծություններով հնարավոր փոխել Իրանում ռեժիմը:

Նա փաստացի գնաց այդ արկածախնդրությանը և արդյունքում հայտնվեց ինքն իր ծուղակի մեջ, որից սակայն տուժեցին աշխարհի գրեթե բոլոր երկրները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>