Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել
Արբանյակային լուսանկարները վկայում են, որ Հայաստանը հանել է Տավուշի ռազմական դիրքերից մեկը, ընդ որում` այն հատվածում, որը ըստ 2024 թվականի պայմանավորվածության՝ սահմանազատման ենթակա չէր։ Գրում է Սպուտնիկ Արմենիան։
2024 թվականի ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատում իրականացնել Տավուշի Բաղանիս-Բերքաբեր հատվածի մի քանի հատվածներում։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը հրապարակեց քարտեզ, որում վարդագույնով նշված էին այն հատվածները, որտեղ պետք է սահմանագծում և սահմանազատում իրականացվեն:
Համեմատաբար թարմ արբանյակային լուսանկարները թույլ են տալիս հստակ արձանագրել փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 2024 թվականից հետո:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

