Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։
Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ

Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը բացի հայ ժողովրդին երկար ժամանակ պատերազմով շանտաժ անելուց, ըստ էության զբաղվում է նաև սադրանքներով»,-ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում՝ մեկնաբանելով Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հավատացյալների հետ տեղի ունեցած միջադեպը։

«Տոնի կապակցությամբ եկեղեցում տեղի է ունենում կիրակնօրյա պատարագ։ Լեփ-լեցուն եկեղեցի։ Եվ Նիկոլ Փաշինյանը որոշում է գնալ և մտնել եկեղեցի։ Եվ սա այն դեպքում, երբ ինքը տևական ժամանակ, ակտիվ փուլը երևի մեկ տարի կլինի, որ եկեղեցու դեմ հակաքարոզչություն և հալածանք է սկսել։ Հալածում է Հայ Առաքելական Եկեղեցուն, հոգևորականներին։ Եվ այս մթնոլորտում որոշում է մասնակցել պատարագի՝ ժողովրդի մեջ մտնելով։

Եթե ինքն ուզում էր մտնել եկեղեցի և մասնակցել պատարագի, կարող էր հանգիստ հետևի մասում կանգնել։ Բայց որոշում է խիտ ժողովրդի միջով առաջանալ։ Բնականաբար, հավատավոր ժողովրդի մեջ պետք է ռեակցիա առաջանար։ Եվ շատ-շատերը կարող էին արտահայտել իրենց վերաբերմունքը, ինչը շատերն արեցին։ Ու տեղի ունեցավ այդ միջադեպը։

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության իր գործողոություններով սադրեց այդ միջադեպը։ Ինչո՞ւ էր հարկավոր, որ նա մտներ, հասներ մինչև խորան։ Տրամաբանություն չկար։ Ես ուզում եմ հասկանանք, որ այդտեղ տրամաբանություն չկա։ Սկզբից ինքը մտավ հալածյալի, բարի թագավոորի կերպարի մեջ՝ կանխելով, որ ոչ մի բան չանեն։ Բայց հենց եկեղեցու բակից ծլկեց, դուրս եկան, գնացին, անմիջապես դրանից հետո ուժայիններին հրահանգեց բիրտ մեթոդների, ուժի կիրառմամբ երկու երիտասարդներին, ինչքան տեղյակ եմ՝ դպրոցահասակ են, բերման ենթարկել։

Սա արեց այն բանի համար, որպեսզի վախի մթնոլորտը Հայաստանում ավելի ուժեղ սերմանվի։ Եթե դու այդքան ներողամիտ էիր եկեղեցու ներսում, որ ասացիր ոչ մի բան մի արեք, ինչո՞ւ դրանից հետո որոշեցիր ուժայիններ ուղարկել և այդ մեթոդով այդ երկու երիտասարդներին բերման ենթարկել։ Եթե վտանգ էիք տեսնում, եթե ինչ-որ խախտում էր տեղի ունեցել, եթե կանխարգելելու ինչ-որ բան կար, այդ ժամանակ ձերբակալեիք կամ բերման ենթարկեիք։ Խուսափեցիք, որովհետև լավ հասկացաք, որ այդտեղ կարող է վտանգավոր զարգացումներ տեղի ունենան և իրավիճակը դառնա անկանխատեսելի։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում ամեն ինչ անում է, որպեսզի լինի հանրության ուշադրության կենտրոնում նաև այսպիսի սկանդալների, միջադեպերի գնով։

Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են։ Նայենք, նույն Մարտի 1-ի ժամանակ նա դիմում էր նման մեթոդների, սադրանքների։ Պատերազմից հետո, հիշո՞ւմ եք, որ ընդդիմությունը հանրահավաքներ էր անում, ինքը ևս հանրահավաքներ արեց և իր կողմնակիցներին ընդհուպ մոտեցրեց ընդդիմությանը, և հազիվ հնարավոր եղավ կանխել այդ սադրանքը։ Հիշո՞ւմ եք Եռաբլուր այցելությունը, կարծեմ, 2020 թվականի պատերազմի մեկ տարվա կապակցությամբ։ Այսինքն, այդ մարդը սադրանքի վարպետ է»,-ասաց Դերենիկ Մալխասյանը։

Աղբյուրը՝ aravot.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>