«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի

Թրամփը հայտնվել է իրանյան ծուղակում՝ Իսրայելին հավատալով, թե մի քանի հարվածներից հետո  Իրանում կսկսվի աբստամբություն:

Սակայն այդ ծրագրերը խաբկանք դուրս եկան, և Թրամփը հայտնվել է ծանր վիճակում, քանի որ Հորմուզի նեղուցի փակման արդյունքում ողջ աշխարը դժգոհում է Թրամփից:

Իսկ այս տարվա նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի մասնակի ընտրություններում հանրապետական կուսակցությունը կարող է խոշոր պարտություն կրել, Թրամփի պատճառով:

Այս ամենը հաշվի առնելով, Թրամփի առջև կանգնած է դժվար խնդիր. ինչպես դուրս գալ այս պատերազմից և չկորցնել սեփական դեմքը ամերիկացիների մոտ:

Բացի այդ, ինչպես վերաբացել Հորմուզի նեղոցը, որպեսզի նավթի գները չկրակեն վերև:

Թրամփի բոլոր քայլերը՝ համաձայնության հասնել ներկայիս Իրանի ղեկավարության հետ, չեն ստացվում:

Թեհրանի դիրքորոշումները կոշտացել  են, և նրանք այլևս չեն հավատում Թրամփի խոսքերին:

Այս իրավիճակում Թրամփի թիմի մի մասը խորհուրդ է տալիս ռազմական գործողությունների միջոցով ստիպել Թեհրանին գնալ զիջումների:

The New York Times-ի աղբյուրների համաձայն,  ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղակայել մոտ 2000 զինվոր 82-րդ օդադեսանտային դիվիզիայից։ Դեսանտայինների գտնվելու վայրը գաղտնի է, սակայն փորձագետները վստահ են, որ զորքերը կարող են մոտ ապագայում տեղակայվել ցամաքային գործողության համար։

2500 ծովային հետևակի ու ևս 2500 նավաստիների ժամանմամբ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի թիվը հասել է ավելի քան 50000-ի:

Անհասկանալի է մնում, թե ինչ կոնկրետ առաքելություններ են նշանակվել 31-րդ ծովային արշավախմբին։ Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ նախագահը քննարկում է ավելի հավակնոտ գործողություն, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցը բացելու ջանքերի շրջանակներում որևէ կղզի կամ այլ տարածք գրավելու փորձ։

Սովորաբար տարածաշրջանում կա մոտ 40.000 ամերիկացի զինվոր, որոնք տեղակայված են բազաներում և նավերի վրա, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Իրաքում, Սիրիայում, Հորդանանում, Կատարում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Քուվեյթում:  Ըստ ԱՄՆ ռազմական խոսնակի, Թրամփի կողմից Իրանի դեմ պատերազմի սրումից հետո զորքերի թիվը գերազանցել է 50.000-ը:

Ըստ ամերիկյան պարբերականի աղբյուրների՝ ծովային հետևակայինները կարող են տեղակայվել Խարգ կղզին գրավելու համար, որը Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցն է Պարսից ծոցի հյուսիսում, որը այս ամսվա սկզբին ռմբակոծվել էր ԱՄՆ-ի կողմից՝ ոչնչացնելով ավելի քան 90 ռազմական օբյեկտներ: Նրանք կարող են նաև տեղակայվել ծովային հետևակայինների հետ միասին այլ ցամաքային գործողությունների համար:

Սակայն, փորձագետները զգուշացնում են, որ նույնիսկ 50.000 զինվորականները, որոնցից շատերը ծովում են, չափազանց քիչ են ցանկացած խոշոր ցամաքային գործողության համար: Իսրայելը ավելի քան 300.000 զինվորական է տեղակայել Գազայի գործողության համար, որը սկսվել էր  2023 թվականի հոկտեմբերին: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որը 2003 թվականին ներխուժել էր  Իրաք, սկզբնապես ուներ մոտ 250.000 զինվորական:

Իրանում, որը զբաղեցնում է մայրցամաքային Միացյալ Նահանգների գրեթե մեկ երրորդը, բնակվում է մոտավորապես 93 միլիոն մարդ: Ռազմական փորձագետները կարծում են, որ անհնար է, որ 50.000 զինվորական գրավի նման զինանոց ունեցող այդքան մեծ երկիրը, առավել ևս՝ պահի այն, նշում է պարբերականը:

Իսկ բրիտանական The Telegraph-ը խորը կասկած է հայտնում, որ ամերիկացիներին կհաջողվի հաղթանակ տանել իրանցիների նկատմամբ, քանի որ ըստ  պարբերականի, Իրանի զինվորականներին  ռուս ռազմական փարձագետներն են  ուղղորդում:

Սաուդյան Արաբիայի ռազմաբազայում ամերիկյան լրտեսական ինքնաթիռի ոչնչացումը Իրանի համար մեծ հաջողություն էր, հաղորդում է Telegraph-ը: E-3 Sentry-ն, ըստ էության, թռիչքային «ուղեղի կենտրոն» էր, որը թույլ էր  տալիս ԱՄՆ զինվորականներին հետևել ամեն ինչի, ինչ տեղի է ունենում հարյուրավոր կիլոմետրերի շառավղով, նշում է պարբերականը:

ԱՄՆ-ի «աչքերն ու ականջներըե թիրախավորող ճշգրիտ հարվածը մտահոգություններ է առաջացրել, որ Մոսկվան աջակցում է Թեհրանին, նշում են արևմտյան ռազմական փորձագետները։

Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայի թռիչքուղում գտնվում եին ԱՄՆ ռազմաօդային ուժերի չորս շարժիչով ինքնաթիռի մասնատված բեկորները։

Պտտված մետաղի կույտի մեջ հստակ երևում է մեծ, շրջված ափսե։

Սա պտտվող ռադարային գմբեթն է, որը սովորաբար զարդարում է E-3 Sentry-ն՝ Ամերիկայի ռազմական թագի զարդերից մեկը։ Ըստ էության, այս 500 միլիոն դոլար արժողությամբ   թռիչքային նյարդային կենտրոնը թույլ է տալիս հրամանատարներին հետևել օդում տեղի ունեցող ամեն ինչին հարյուրավոր կիլոմետրերի վրա։

Ուրբաթ առավոտյան դրությամբ ԱՄՆ-ն ուներ այս արժեքավոր, թեև հնացած, Սառը պատերազմի դարաշրջանի ինքնաթիռներից 16-ը, որոնց նավատորմի մոտ 40%-ը տեղակայված էր Մերձավոր Արևելքում։

Իրանը հարձակում էր կազմակերպել  «Արքայազն Սուլթան» բազայի վրա, ենթադրաբար՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։

Հարվածի կետը՝ հենց այն վայրը, որտեղ ռադարային գմբեթը միանում է Sentry-ի կորպուսին, ենթադրում է անօդաչու թռչող սարքի թիրախային հարված, որն ավելի ճշգրիտ զենք է, քան բալիստիկ հրթիռը: Սա նաև վկայում է Թեհրանի հետախուզության մտահոգիչ բարձր մակարդակի մասին, նշում է բրիտանական պարբերականը:

Այս բարձր տեխնոլոգիական ինքնաթիռի ուղղակի փոխարինումը այսօր կարժենա 500 միլիոն դոլար, սակայն բաց արտադրական գծեր չկան: Ամենամոտ համարժեքը՝ Boeing E-7 Wedgetail-ը, արժե ավելի շատ՝ 700 միլիոն դոլար:

Ըստ պարբերականի, ամերիկյան  զինված ուժերի ղեկավարությունը  ստիպված կլինի  մտածել, թե ինչպես պաշտպանել այս ինքնաթիռները, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Իրանի հարավում ցամաքային գործողության նախապատրաստման վրա, եթե Թրամփը հրաման տա դրա համար։

Թրամփը հույս ունի, որ ուժերի բացահայտ կուտակումը կհամոզի Իրանին, որը,  այժմ արդյունավետորեն վերահսկվում է արմատական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) կողմից, համաձայնել ընդունելի պայմաններին։

Սակայն ամերիկյան  փորձագետները նշում են, որ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռմբակոծություններից մեկ ամիս անց ռեժիմը համոզված է, որ հաղթում է։ Ավելին, նրանք ընդգծում են, որ նոր ղեկավարությունը նույնիսկ ձգտում է շարունակել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը, վստահ լինելով որ կհաղթի և արմատապես կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական նպատկերը Իրանի օգտին:

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կիրակի օրը զգուշացրել է, որ «մեր ժողովուրդը սպասում է ամերիկյան զորքերի ժամանմանը՝ նրանց այրելու և իրենց տարածաշրջանային գործընկերներին մեկընդմիշտ պատժելու համար»։

Ամերիկացի պաշտոնյաները The Wall Street Journal-ին հայտնել են, որ ցամաքային գործողությունը կարող է սկսվել Խարգ կղզում, որը նավթի արտահանման խոշոր կենտրոն է, կամ մի շարք այլ ռազմավարական վայրերի վրա հարձակումով և տևել մի քանի շաբաթ։

Օգտագործված զինամթերքի վերլուծությունը ցույց է տալիս, որ Թրամփն արդեն ճնշման տակ է և ռիսկի է դիմում սպառել զինանոցը մինչև գործողության ավարտը։

Միացյալ Թագավորական Ծառայությունների Ինստիտուտը   հաշվարկել է, որ փետրվարի 28-ից ի վեր կատարված ծախսերը հաշվի առնելով՝ Պենտագոնը մեկ ամսվա ընթացքում կսպառի THAAD հակահրթիռային համակարգերը և կառավարվող ռումբերի մի քանի տեսակներ։ Միայն պատերազմի առաջին 16 օրերի ընթացքում կրակ է բաց թողնվել մոտ 11.000 զինամթերք՝ 26 միլիարդ դոլար արժողությամբ։

Այսպիսով արևմտյան գրեթե բոլոր ազդեցիկ պարբերականները կանխատեսում են, որ Թրամփի որոշումը՝  ցամաքային ռազմական գործողություններ սկսել, գրեթե անխուսափելի է:

Ընդ որում, մեր կարծիքով, Թրամփն ունի ընդամենը մեկ ամիս ժամանակ. ավարտել այս ողջ արշավը: Քանի որ մեկ ամիս անց կլրանա 60 օրյա ժամկետը, երբ նա կարող է գործողություններ իրականացնել, առանց Կոնգրեսի հետ համաձայնեցնելու:

Մինչդեռ մեկ ամիս անց, երբ նա պիտի համաձայնեցվի Կոնգրեսի հետ իր քայլերը, երաշխավորված կարելի է պնդել, որ Կոնգրեսը իրեն այդ թույլատվությունը չի տա՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

Այնպես որ, Թրամփը ապրիլ ամսվա ընթացքում պիտի կարողանա այս խնդիրը լուծել:

Իսկ ինչպես դա կկարողանա  նա լուծել, դժվար է ասել:

Պարզ է մեկ բան, որ առանց մեծ զոհերի Թրամփը չի կարողանա գրավել Իրանը:

Իսկ դա նրան թույլ չի տա Կոնգրեսը:

Այնպես, որ Թրամփը  այս ծուղակից դուրս գալու հարցում  պիտի այնպիսի որոշումներ կայացնի, որ միաժամանակ, և ամերիկյան զոհերը քիչ լինեն, և Հորմուզի նեղուցը բացվի:

Մնացած հարցերը արդեն Թրամփին քիչ կհետաքրքրեն, քանի որ խաղասեղանին  դրված են իր և հանրապետական կուսակցության ապագան:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>