Իրավապահները շուրջ մեկ ժամ է՝ խուզարկում են ենթադրյալ խուլիգանության համար ձերբակալված տղաների տունը
Իրավապահները շուրջ մեկ ժամ է՝ խուզարկում են ենթադրյալ խուլիգանության համար ձերբակալված Դավիթ և Միքայել Մինասյանների տունը, այս մասին հայտնում է news.5tv.am-ը։
«Քննիչները մեր թղթակցին թույլ չեն տվել մտնել տուն, նրանց թիվը հայտնի չէ, Քննչական կոմիտեն որևէ մեկնաբանություն չի տալիս:
Իրավապահները խուլիգանություն են համարել այն, որ եղբայրներից մեկը Սուրբ Աննա եկեղեցում փորձել է հարվածել Նիկոլ Փաշինյանին, սակայն ականատեսներն ասում են, որ առաջինը Փաշինյանի թիկնապահներն են նրան հարվածել»:

