Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։
«Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները, երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։
Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։ Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։ Հարգելի՛ ՀԱՀ համայնքի անդամներ, խնդրում ենք պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը և վերջին թարմացումների համար հիմնվել բացառապես համալսարանի պաշտոնական հաղորդագրությունների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

