«Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ
ԱՄՆ 50 նահանգներում տեղի են ունեցել ավելի քան 3300 ցույցեր, եթեր ու բողոքի ակցիաներ՝ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու, նաև՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա քաղաքականության դեմ կոչերով ու պահանջներով:
Ըստ կազմակերպիչների, երկրով մեկ ծավալված բողոքի ցույցերին ընդհանուր առմամբ մասնակցել են ավելի քան 8 միլիոն մարդ:
«Ո՛չ թագավորներին», «Կալանավորեք նրանց»: Նման բովանդակությամբ ու հակապատերազմական, հակաթրամփյան այլ կոչերով պաստառներից բացի, բողոքի ցույցերի մասնակիցների մոտ եղել են նաև՝ Թրամփի, Վենսի պատկերներով խրտվիլակներ
Պատերազմը դադարեցնելու պահանջից բացի, ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել՝ արտահայտելու իրենց դժգոհությունը նաև կյանքի թանկացման հետ կապված:

