Պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը գրում է․
«Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

