Բա էսքանից հետո՝ խի՞ պիտի քֆուր չտար բողոքող քաղաքացուն ու հետո էլ բռնել չտար․ Մելիքյանը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ դեպքի մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հետ կապված այսօրվա միջադեպին, գրում է․
«ալեն սիմոնյանին թույլ է տրվել՝
(1) օրը ցերեկով՝ մարդու ձեռքերը բռնել տալ ու թքել էրեսին (ասում են՝ բացի հանրությանը հայտնի դեպքից՝ ևս մեկ նման դեպք է եղել)
(2) ընդդիմադիր հաղորդավարներին հրապարակավ անվանել «շան լակոտ», ու պատասխան ստանալով՝ նրանց բռնել տալ (Վազգենը արդեն 133 օր է՝ բանտում է)
Բա էսքանից հետո՝ խի՞ պիտի քֆուր չտար բողոքող քաղաքացուն ու հետո էլ բռնել չտար։
ՀԳ. Կարծում եմ՝ էսօրվա միջադեպը «ընկերաբար» քննարկելու համար Արմքոմեդին պիտի ալենին նորից կանչի հարցազրույցի»։

