Փաշինյանը մի քանի օր առաջ իմ զnhված ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի աղջկան ասում է՝ «փախած», հետո էլ՝ ներողություն է ասում, ի՞նչ ներողություն. Իգոր Սարգսյան
18 արդարների գործով դատական նիստին մեղադրյալներից ՀՅԴ ՀԳՄ անդամ Իգոր Սարգսյանը միջնորդեց բոլորին ազատ արձակել, իսկ գլխավոր դատախազը, ՔԿ նախագահը կանչվեն դատարան հարցաքննության։
«Արդեն 9 ամիս մեզ ազատությունից զրկել են, 9 ամիս իմ կյանքից խլվել է ստի վրա հիմնված գործով։ Ինչո՞ւ եք իմ կյանքից ժաmանակը խլում, ավելի օգտակար բաների վրա կօգտագործեմ այդ ժամանակը»,- դատարանում ասաց Ի. Սարգսյանը։
Նա նաև նշեց. «Վարչապետի աթոռը զբաղեցողը մի քանի օր առաջ իմ զոհված ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի աղջկան ասում է՝ «փախած», հետո էլ ասում է՝ չեմ ասել նման բան։
Անընդհատ նման ստեր, հետո երբ սուտը բռնվում է՝ ասում է ներողություն։ Ի՞նչ ներողություն։ Ամբողջ մի ժողովրդի փախած ես անվանում, հիմա մենք չենք փախել, բռնել, բերել ես, նստացրել ես այստեղ էլի ստո՞վ»։

