ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Սպահանում սուզանավերի մշակման օբյեկտին հասցված հարվածի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) չորեքշաբթի հայտարարել է Սպահանում սուզանավերի մշակման օբյեկտին հարված հասցնելու մասին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մեկ օր առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ էին հասցրել իրանական այդ կենտրոնական քաղաքին, հայտնում է AFP-ն։
«Հարվածների շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը, առաջնորդվելով Իսրայելի ռազմածովային ուժերի հետախուզական տվյալներով, հարված է հասցրել Սպահանում իրանական ահաբեկչական ռեժիմի ստորջրյա հետազոտական կենտրոնին: Այս կենտրոնը Իրանում միակ ձեռնարկությունն է, որը պատասխանատու է սուզանավերի և Իրանի ռազմածովային ուժերի օժանդակ համակարգերի նախագծման ու մշակման համար», — ասված է հաղորդագրության մեջ:
ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ այդ տարածքում արտադրվում են նաև տարբեր տեսակի «անօդաչու նավեր»:
Աղբյուր՝ News.am

