Անդրանիկ Թևանյանը ԿԸՀ-ում է․ հանձնաժողովը քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը. Տեսանյութ Հիստերիայի են հասցրել Նիկոլին․ ինչո՞ւ է հենց հիմա հարձակվել Անդրանիկ Թևանյանի վրա․ Երվանդ Բոզոյան Գործող վարչապետը վախի մթնոլորտում է գտնվում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
23
Անդրանիկ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է. նա կոչ արեց հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին Հրատապ. ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Անդրանիկ Թևանյանին զրկել անձեռնմխելությունից Ռուսաստանն աջակցության դիմաց ստանում է... «Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը։ Այսպես այլևս շարունակվել չի կարող». Պետդումայի նախագահ Թուրքական գործակալ համարվողները գործակալ են փնտրում․ Փաշինյանը հարցը որոշված է «Հրապարակեք այն ապացույցները, որով մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին»․ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿ-ին. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանը փաստաբանի հետ մտավ ԿԸՀ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը՝ «քննչական գործողություններին» զուգընթաց «Խուզարկելու են նաև մեր բնակարանը»․ Անդրանիկ Թևանյան Նիկոլ Փաշինյանը բռնատիրական հակումներով, բռնատիրական պատկերացումներով անձնավորություն է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դավաճանը թող այլ տեղերում դավաճաններ չփնտրի»․ ուղիղ միացում՝ «Մայր Հայաստան»-ի գրասենյակից Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է. նա կոչ արեց հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին Հրատապ. ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Անդրանիկ Թևանյանին զրկել անձեռնմխելությունից Ռուսաստանն աջակցության դիմաց ստանում է... «Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը։ Այսպես այլևս շարունակվել չի կարող». Պետդումայի նախագահ Նիկո՛լ, ժողովուրդը զզվել է քեզանից, հիշու՞մ ես՝ ինչ էիր ասում․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Թուրքական գործակալ համարվողները գործակալ են փնտրում․ Փաշինյանը հարցը որոշված է Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են այս սոցհարցման տվյալների տուժողները. Իվետա Տոնոյան Անդրանիկ Թևանյանը ԿԸՀ-ում է․ հանձնաժողովը քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը. Տեսանյութ Հարցում Բաքվում. ադրբեջանցիները ընտրում են Փաշինյանին և «արևմտյան Ադրբեջանը» «Փաստորեն թեկնածուներին հերթով խաղից հանելու են»․ Տիգրան Աբրահամյան «Հրապարակեք այն ապացույցները, որով մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին»․ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿ-ին. Տեսանյութ «ՀայաՔվե»-ն պահանջում է չեղարկել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը առաջիկա ընտրություններին Անդրանիկ Թևանյանը փաստաբանի հետ մտավ ԿԸՀ Հիմա բացահայտեմ՝ ինչու է Նիկոլը հարձակվել Անդրանիկ Թևանյանի վրա․ Հայկ Նահապետյան Հիստերիայի են հասցրել Նիկոլին․ ինչո՞ւ է հենց հիմա հարձակվել Անդրանիկ Թևանյանի վրա․ Երվանդ Բոզոյան ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հետ հանդիպման ենք գնալու մեծ փաթեթով. Էլինար Վարդանյան «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը՝ «քննչական գործողություններին» զուգընթաց Քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի. Իվետա Տոնոյան Քո ֆունկցիան այն է, որ պատերազմն այսպես վարես, որ հնարավորինս քիչ մարդ զոհվի, ոչ թե ասես՝ ինչո՞ւ չեք զոհվել․ Թաթոյան «Սա բացահայտ քաղաքական հետապնդում է»․ Արմեն Աշոտյան Փաշինյանի ու ՔՊ-ի «նվաճումները». Ռոսսելխոզնադզորը հայտարարել է ՀՀ-ից բանջարեղենի և մրգերի մատակարարումների հետ կապված խնդիրների մասին «Խուզարկելու են նաև մեր բնակարանը»․ Անդրանիկ Թևանյան Գործող վարչապետը վախի մթնոլորտում է գտնվում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը բռնատիրական հակումներով, բռնատիրական պատկերացումներով անձնավորություն է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ է ընկել․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) ԱԱԾ–ն «Մայր Հայաստան»-ի գրասենյակում է. ինչ է կատարվում․ ուղիղ «Դավաճանը թող այլ տեղերում դավաճաններ չփնտրի»․ ուղիղ միացում՝ «Մայր Հայաստան»-ի գրասենյակից Դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն «Եթե բանակը նույնիսկ վերջին սերնդի զինտեխնիկայով համալրվի, այսօրվա ղեկավարությունը դա էլ բարեհաջող «կթաղի»»․ Տիգրան Աբրահամյան Հունիսի 7-ին՝ ✅7-ին Նիկո՛լ, դու այս ոսկորը չես մարսելու․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետական կառավարման համակարգի վերնախավը կրկին ստացել է պարգևավճարներ, սակայն այս անգամ՝ առավել «կառավարելի» ձևաչափով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փոխել է խոշոր պարգևավճարների տրամադրման մոտեցումը՝ դրանք բաժանելով ամսական վճարումների, որպեսզի տարեվերջի սկանդալն ու դժգոհության ալիքը էլի չբարձրանա, երբ հայտնի դարձավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները ստացել էին 3-ից մինչև 11 մլն դրամի հասնող պարգևատրումներ։

«Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները ստացել են շուրջ 670 հազար դրամի պարգևավճար՝ մարտ ամսվա համար։

ԱԺ աշխատակազմի մեծ մասի դեպքում հավելավճարները կազմել են 40-ից մինչև 400 հազար դրամ։

Իսկ գործադիր իշխանության համակարգում պարգևավճարների չափերը էականորեն բարձր են․
նախարար, փոխնախարար, վարչության պետ, բաժնի պետ՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, այստեղ պարգևավճարները սկսվում են ամսական 3 մլն դրամից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները աշխատավարձին զուգահեռ ամեն ամիս այսպիսի մեծ թվով պարգևավճարներ կստանան՝ իբրև աշխատավարձի բաղկացուցիչ մաս, բայց նախագիծը հաստատված է միայն երկրորդ կիսամյակի համար՝ մինչև ընտրություններ՝ մինչև հունիս։ Ստացվում է յուրօրինակ ընտրակաշառք պետական համակարգին։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 12-ի նիստում գործադիրը հաստատեց ևս 4.6 մլրդ դրամի նախագիծը՝ 2025-ի երկրորդ կիսամյակի համար՝ «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսում»։ Նիկոլ Փաշինյանը միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը անվանեց պետության հարատևության օրակարգի մեջ տեղավորվող որոշում։ «Այս համակարգը արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին»։ Այսինքն՝ պաշտոնյաները ստանում են խոշոր պարգևներ, բայց դա արդյունքներ ունի ՀՀ քաղաքացու համար։

Տարակուսելին այն է, որ պետբյուջեի հաշվին նման ճոխ ինքնապարգևները բաժանվում են սոցիալապես բավականին ծանր վիճակում գտնվող մեր երկրում։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը 2024-ի տվյալներով 21.7 տոկոս է կազմում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2025-ի վերջին ստացել էր 12 մլն դրամ պարգևավճար՝ չհաշված մոտ 2 մլն դրամ աշխատավարձը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>