Օրական 33 տույժ՝ միայն այս երկու փողոցների փոքր հատվածներում (տեսանյութ)
Վերջին 7 ամիսների ընթացքում` Լուսավորիչ-Բեյրութի խաչմերուկից մինչև Գր. Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկ և Գր. Լուսավորիչ-Բեյրութի խաչմերուկից մինչև Արգիշտի-Մաշտոց խաչմերուկ հատվածներում ճանապարհային գծանշումների իրավախախտումների փաստերով կայացվել է 7082 վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշում։
Այսինքն՝ օրական 33 տույժ միայն այս երկու փողոցների փոքր հատվածներում, որը ընդհանուր կազմում է ավելի քան 35.000.000 դրամ։
Սրանք Երևանի քաղաքապետարանի երկու կողմերի փողոցներն են, որոնք չունեն հստակ գծանշումներ, ավտոբուսների համար առանձնացված գծանշումները մի քանի անգամ փոփոխվել են, որոնց վերաբերյալ պատշաճ իրազեկում չկատարելու հետևանքով շատ վարորդներ ընկնում էին շփոթմունքի մեջ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

