Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Սեմյոն Դանիլյանցը, սպորտային զույգ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը
Մարտի 24–29-ը Չեխիայի Պրահա քաղաքում կկայանա 2026 թ. Գեղասահքի աշխարհի առաջնությունը։
Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանը ներկայացնելու են մենասահորդ Սեմյոն Դանիլյանցը, ինչպես նաև սպորտային զույգ՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։
Պրահա մեկնելուց առաջ նրանք անցկացնում են իրենց վերջին մարզումները Հայաստանում։
Աղբյուրը` Panorama.am

