Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքուղու վրա բախվել է հրշեջ մեքենային, կան տուժածներ
Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում Air Canada Express ավիաընկերության ինքնաթիռի և հրշեջ մեքենայի բախման հետևանքով վիրավորվել է առնվազն չորս մարդ։ Այս մասին հաղորդում է The New York Post-ը։
Գործակալության տվյալներով, միջադեպի պահին մեքենայում գտնվող չորս հրշեջները լուրջ վնասվածքներ են ստացել։ Նշվում է, որ բախման պահին ինքնաթիռում եղել է մոտ 100 ուղևոր, և նրանց վիճակը գնահատվում է։
Մարտի 23-ին Լա Գուարդիա օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի։
Միջադեպից հետո Flightradar24-ը հայտնել է Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի ժամանակավոր փակման մասին։ Հաղորդվում է, որև ինքնաթիռի քիթը բարձրացել է ուղևորներից իջնելուց հետո։
Աղբյուրը` Panorama.am

