Իրանը հայտնել է թշնամական հերթական կործանիչը խոցելու մասին
Մի քանի ժամ առաջ Իրանի բանակի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է հակառակորդի կործանիչը, հայտնում է ԻՐՆԱ-ն։
Բանակի հաղորդագրության համաձայն, F-15 կործանիչը խոցվել է երկրի հարավային ափերի երկնքում՝ Հորմուզ կղզու մոտակայքում, այն բանից հետո, երբ բանակի ցամաքային զենիթային համալիրները որսացել են այն հրթիռների կիրառմամբ։
Բանակի մամուլի ծառայության տվյալներով, կործանիչի ճակատագիրը պարզելու ուղղությամբ ստուգումները շարունակվում են։

