Բահրեյնի մայրաքաղաքում մի քանի պայթյուններ են որոտացել
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մի քանի պայթյուններ են լսվել, քանի որ Իրանը շարունակում է պատասխան օդային արշավը Պարսից ծոցի երկրների դեմ, հաղորդել է AFP-ն։
Երկնքում նկատվել է երկու հրթիռ, մի քանի պայթյուններ որոտացել են քաղաքում նախազգուշացնող շչակերից հետո, գրել է գործակալությունը։
Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնին եւ այլ հարեւան երկրներին փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված ամերիկա-իսրայելական գրոհներից հետո։

