Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Դա չափազանց վտանգավոր տրամաբանություն է, քանի որ ամբողջովին դեգրադացնում է պետականության ինստիտուցիոնալ հիմքը

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը նկատում է. «Այս օրերին իշխանականները շատ են խոսում այն մասին, որ իրենք «50 տոկոս պլյուս ձայներ են ստանալու»՝ ապահովելով սահմանադրական մեծամասնություն, սակայն այն վարքագիծն ու պանիկան որը տիրում է վերջին օրերին բոլորի․ և հատկապես Նիկոլ Փաշինյանի վարքագծում, խոսում է լրիվ այլ բանի մասին։
Նախօրեին Փաշինյանը, կառավարության նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ, եթե ինքը և իր գլխավորած ուժը չվերընտրվի, ապա մինչև աշուն Հայաստանում նոր պատերազմ է պայթելու։
Այսինքն, նա ուղղակորեն մարդկանց ահաբելում է, շանտաժի ենթարկում՝ բոլորին սպառնալով հնարավոր պատերազմով։
Փաշինյանի այս միտքը պետք է դիտարկել ոչ թե որպես անվտանգային կանխատեսում, այլ որպես քաղաքական մեսիջ, որի կառուցվածքը հիմնված է քաղաքական շանտաժի տրամաբանության վրա։
Այստեղ գործ ունենք մի հռետորաբանության հետ, որը ոչ միայն ազդում է ընտրական վարքի վրա, այլ նաև վերաձևակերպում է պետություն–հասարակություն–անվտանգություն հարաբերությունների ամբողջ դաշտը։
Գաղտնիք չէ, որ հայտարարությունը կառուցված է վախի մաքսիմալիզացիայի վրա։ Ըստ էության՝ այստեղ պատերազմը ներկայացվում է ոչ թե որպես հավանական ռիսկ արտաքին միջավայրում, այլ որպես գրեթե անխուսափելի հետևանք ներքին քաղաքական ընտրության։ Այս տեղաշարժն առանցքային է․ այն վերացնում է պատճառահետևանքային բնական կապը և ստեղծում արհեստական պայմանականություն՝ ընտրությունների արդյունք-պատերազմ։
Այստեղից էլ սկսվում է շանտաժի մեխանիզմը․ ընտրողին փաստացի ասվում է, որ իր քվեն ոչ թե քաղաքական նախընտրության արտահայտություն է, այլ գոյաբանական որոշում՝ կյանքի և պատերազմի միջև։
Ավելին, պատերազմի հավանականությունը, որը օբյեկտիվորեն կախված է արտաքին դերակատարներից, ուժերի բալանսից և անվտանգային համակարգից, ներկայացվում է որպես ներքին ընտրության արդյունք։ Այսինքն՝ ապագա հնարավոր էսկալացիայի քաղաքական և ռազմական պատասխանատվությունը նախապես «գցվում» է հասարակության վրա։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը ոչ միայն փորձում է պահպանել լեգիտիմությունը, այլև ապահովագրում է իրեն ապագա ձախողումներից․ ցանկացած բացասական զարգացում կարող է մեկնաբանվել որպես «սխալ ընտրության հետևանք»։
Փաշինյանի նման վարքագիծը խոսում է նաև նրա մասին, որ վերջինիս բնորոշմամբ՝ անվտանգությունն ինստիտուցիոնալ չէ, այլ անձնակենտրոն, այսինքն՝ պետության պաշտպանունակությունը կախված է ոչ թե բանակից, դիվանագիտությունից կամ դաշնակցային համակարգերից, այլ կոնկրետ քաղաքական սուբյեկտից, տվյալ դեպքում՝ իրենից։ Սա չափազանց վտանգավոր տրամաբանություն է, քանի որ ամբողջովին դեգրադացնում է պետականության ինստիտուցիոնալ հիմքը։
Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման հռետորաբանությունը հատուկ է այն ռեժիմներին կամ առաջնորդներին, որոնք իրենց լեգիտիմությունը կառուցում են վախի կառավարման վրա։ Սլոբոդան Միլոշևիչը (Հարավսլավիայի նախագահ) 90-ականներին նույն կերպ ներկայացնում էր իր իշխանությունը որպես ազգի գոյության միակ երաշխիք՝ պատերազմական միջավայրում մոնոպոլիզացնելով անվտանգության թեման։ Ռոբերտ Մուղաբեն (Զիմբաբվեի նախագահ) ընտրություններից առաջ մշտապես կառուցում էր «քաոս կամ ես» դիլեման՝ վախի միջոցով վերարտադրելով իշխանությունը։ Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար։ Այս բոլոր դեպքերում ընդհանուրն այն է, որ քաղաքական ընտրությունը դուրս է բերվում նորմալ մրցակցության դաշտից և տեղափոխվում է էքզիստենցիալ վախի ռեժիմ։

Ըստ այդմ՝ Փաշինյանի հայտարարությունը կարելի է բնութագրել որպես քաղաքական շանտաժի դասական օրինակ, որտեղ վախը օգտագործվում է որպես ընտրական վարք ձևավորելու գործիք։ Այն ոչ միայն սահմանափակում է ընտրողի ազատությունը, այլ նաև խորքային հետևանքներ ունի պետական մտածողության համար»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>