Մահացել է Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Ֆիլարետը
97 տարեկանում մահացել է Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Ֆիլարետը։ Այդ մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Ֆիլարետը (աշխարհիկ անունը՝ Միխայիլ Անտոնովիչ Դենիսենկո) վերջերս հոսպիտալացվել էր Կիևում՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով, ինչը մտահոգություն էր առաջացրել եկեղեցական շրջանակներում։
Ավելի վաղ՝ մարտի սկզբին նրա վիճակը գնահատվում էր որպես ծայրահեղ ծանր՝ քրոնիկ հիվանդությունների սրման և տարիքի պատճառով, սակայն բժիշկները ձեռնարկել էին բոլոր միջոցները նրա վիճակը կայունացնելու համար:
Աղբյուրը` Panorama.am

