Ստեղծեք մշտական գործող խորհրդակցական մարմին. Արա Սահակյանի առաջարկն ընդդիմությանը
Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԱԺ նախագահի տեղակալ Արա Սահակյանը հրապարակային առաջարկ է արել ընդդիմությանը.
«Ստեղծեք մշտական գործող խորհրդակցական մարմին և պարբերաբար շփվեք։ Հարցեր շատ են լինելու։ Տագնապալի ժամանակներ են մոտենում։ Ամեն վայրկյան պատրաստ եղեք ստանձնելու ամբողջական պատասխանատվություն»։

