Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է
Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ընկերությունից տեղեկացնում են, որ ցավալի դեպք է տեղի ունեցել։
«Թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։
Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է»,-ասվում է հայտարարության մեջ։

