Տիչինայի փողոցում տան տանիք է այրվել
Դիտել նաև
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով. ԲԸՏՄ
Կապանում այրվել է Գևորգ Փարսյանին սպասարկող ավտոմեքենան
Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
«Չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ...». զորանոցում այրված զինվորի պապ
Ազատ գյուղում զոհվածի պապը պնդում է, որ եղելությունը «քննում են Փաշինյանի սուտ վարկածով». «Հրապարակ»
Մարտի 19-ին՝ ժամը 07։50-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 08։48-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 80 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։

