Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

ԱՄՆ-ին անհանգստացնում է ոչ թե Հայաստանին պահանջներ թելադրելու Ալիևի հանցավոր կեցվածքը, այլ որ այդ քայլը կպահանջի հանրաքվե, որի արդյունքը երաշխավորված չէ. Դանիելյան

«ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի գաղտնազերծած 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատումը» զեկույցն ակնհայտ է դարձնում մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ այդ գերտերության հաշվարկների ալգորիթմները»,- նշել է Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Ըստ նրա, ամեն ինչ հիշեցնում է չոր հաշվարկ՝ առանց համարժեք իրավական գնահատականների, դե միջազգային իրավունքի չգոյության մասին զուր չէին հրապարակավ արտահայտվում:

«Բնորոշ է, հատկապես՝ Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջի վերլուծությունը. «Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա մեկնաբանում է իբրև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող դրույթ։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքը երաշխավորված չէ»:

Այսպիսով, ԱՄՆ-ին անհանգստացնում է ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունը ակներև խաթարելով Ադրբեջանի նախագահի կողմից սեփական մտավոր կարողություններից ելնելով, Հայաստանին պահանջներ թելադրելու հանցավոր կեցվածքը, այլ այն մտավախությունը, որ այդ քայլը պարզապես կպահանջի հանրաքվե, որի արդյունքը երաշխավորված չէ: Այն, որ Հայաստանում ներկա իրավաքաղաքական մթնոլորտում, երբ նույնիսկ հանրապետական ընտրություններին հնարավոր չի լինում ապահովել առնվազն 50 տոկոս մասնակցություն, ինչը պարտադիր պայման է հանրաքվեի համար, անվիճելի փաստ է: Անգամ Երևանի ավագանու 2023թ. ընտրություններին մասնակցությունը հազիվ կազմեց 28,4 տոկոս: Ընդ որում, այս կարևոր հանգամանքը հրապարակավ հնչեցրել ենք դեռևս 4 տարի առաջ, երբ առաջին անգամ խնդրահարույց համարվեց «Անկախության մասին» հռչակագիրը:

Մեկ անգամ ևս ընդգծենք երկու խիստ առանցքային վերապահում՝

ա) «Անկախության մասին» հռչակագիրը բովանդակում է ոչ թե տարածքային հավակնություն, այլ սոսկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգում, ինչը միջազգային իրավունքի նորմ է,

բ) Սահմանադրության նախաբանով նախատեսվել է հիմք ընդունել ոչ թե Հռչակագրի բոլոր 12 կետերը (դրանց մի մասն անտեսվել է դեռևս 1991թ., երբ ներդրվեց նախագահի ինստիտուտը), այլ «հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»:

Հ.Գ. ԱՄՆ-ում գոնե լավ են հասկացել, որ վերը նշված հիմքով Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է, իսկ եթե ավելի համալիր դիտարկենք, ապա կարող ենք փաստել, որ դա փակուղի տանող ճանապարհ է, քանզի հանրաքվեի ձախողման դեպքում՝ անխուսափելիորեն մենք մեր ձեռքով հաստատագրում ենք իբր մայր օրենքով տարածքային հավակնություններ ունենալու իրավական փաստը՝ դրանից բխող անխուսափելի բացասական հետևանքներով հանդերձ: Ընտրողների ցուցակները «վերանայելու» քայլերը ևս ապարդյուն են: Դեռ ուշ չէ ...»,- գրել է Գ.Դանիելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>