Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Քրեական վարույթն ուղղված է ոչ թե անձամբ իմ դեմ, այլ ամբողջ մեդիադաշտի, իրենց դեմ պայքարող ցանկացած անձի․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․

«Շատ սիրելի ընկերներ, գործընկերներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ... ասել, որ զգացված եմ, զարմացած եմ, տպավորված եմ` նշանակում է ոչինչ չասել: Բացարձակապես չէի սպասում, որ նման բուռն եւ ինձ համար շատ հուզիչ ու պարտավորեցնող կլինի ձեր արձագանքն այս փոքրիկ միջադեպին` իմ մի խմբագրականի առիթով նախաձեռնված քրեական վարույթին...

Հատկապես ուրախ եմ, որ մեր լրատվական դաշտը (չնչին անբարոյական բացառություններին չհաշված) այսքան միասնական է, այսքան գիտակից ու սրտացավ: Երեկվանից հեռախոսս մի րոպե չի լռել, ստիպված եմ եղել տասնյակ հարցազրույցներ տալ, հորդորել, որ մարդիկ չանհանգստանան, վստահեցնել, որ ոչ մի լուրջ բան չկա (սե՞նց բաներ ենք տեսել այս 30 տարում, առավել եւս` վերջին տարիներին):

Նորից համոզվեցի, որ մեր ժողովրդի գիտակից մասը եւ իմ ընկերները (եւ ֆեյսբուքյան, եւ կյանքի ընթացքում ձեռք բերած) առողջ մտածող, պայքարող, իրավիճակը ճիշտ գնահատող մարդիկ են` օգնության հասնելու պատրաստ, քաջ եւ անկոտրում: Առանձնապես անելիք այս գործով չկա, որովհետեւ իրավաբանությունը մեր երկրում իսպառ ոչնչացվել է, քննչական եւ դատական մարմինները մեկ մարդու կամքից եւ հրահանգներից են կախված, իսկ այդ մեկ մարդն այնքան անադեկվատ եւ անկանխատեսելի է, որ ոչ ոք չգիտի, թե հաջորդ պահին նա ինչ քայլի է դիմելու, ինչ հրահանգ է իջեցնելու: Եւ ուղղակի ապշել կարելի է, որ կանխատեսելի ու կայուն խաղաղություն, երաշխավորված ապագա ու բարեկեցություն ցանկացող որեւէ ողջամիտ մարդ կարող է այս անձի ու նրա իշխանության մնալը ցանկանալ: Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա եւ ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու եւ ինչեր է ոչնչացնելու:

Ինչ վերաբերում է այդ քրեական վարույթին եւ ինձ վրա դրա ազդեցությանը: Ինձ ճանաչող ցանկացած մեկը երեւի կհասկանա, որ դա ուժեղ քամի չէ, անգամ մեղմ զեփյուռ էլ չէ եւ ավելի շատ ուղղված է ոչ թե անձամբ իմ դեմ, այլ ամբողջ մեդիադաշտի, իրենց դեմ պայքարող ցանկացած անձի: Այսպես կոչված, նախազգուշական կրակոց է` ուղղված խմբագիրներին, լրագրողներին, հրապարակախոսներին, բացահայտորեն իրենց քննադատողներին: Եթե անգամ այդ զանգվածի մի 5 տոկոսն էլ ազդվի ու հետեւություններ անի, ուրեմն սույն քրեական վարույթով իրենց համար ցանկալի արդյունքին հասած կլինեն: Բայց դատելով այսօրվա արձագանքներից, վստահ եմ` զրո արդյունք է տալու, եթե չասենք` հակառակն էֆեկտն է ունենալու:

ՀԳ Նկարում` իմ հետեւի ֆոնին Դոն Քիշոտի արձանն է` հողմաղացների դեմ պայքարող (հուսով եմ` իմ պայքարը նույնքան անիմաստ չէ), ափսոս Անհաղթ աքլորի արձան չկա, որի ֆոնին մեծ սիրով կնկարվեի: Անհաղթ աքլորը` որպես համառ պայքարի ու վերջնական հաղթանակի հայկական սիմվոլ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>