Ավանի՝ Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի տարածքում կոյուղատարը խցանվել է, կոյուղաջրերը լցվում են հարակից տարածքներ (տեսանյութ)
Ավանում՝ Գևորգ Բուդաղյանի արվեստի դպրոցի տարածքում կոյուղատար համակարգը խցանվել է, կոյուղաջրերը լցվում և տարածվում են հարակից տարածքով, ինչը ոչ թե անփութություն է, այլ՝ հակասանիտարական աղետ է հենց կրթական հաստատության տարածքում։
Որտե՞ղ է քաղաքային իշխանությունը, ինչո՞ւ պետք է երեխաները հաճախեն դպրոց, որտեղ տարածված է կոյուղաջուր։ Նման իրավիճակը ուղիղ սպառնալիք է արվեստի դպրոցի սաների առողջությանը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից

