Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Սասունյան. Եվրախորհրդարանում Փաշինյանը բացահայտում է իր վեճերը Եկեղեցու և կուսակցությունների հետ

Նիկոլ Փաշինյանն անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալով՝ մեղք գործեց՝ հարձակվելով Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների և Հայաստանի քաղաքական հակառակորդների վրա։ Անկախ ներքին տարաձայնություններից, անընդունելի է, որ Հայաստանի կառավարության ղեկավարը վարկաբեկի իր սեփական ժողովրդին օտարերկրյա լսարանի առջև։ Նա չպետք է իր ներսի հակառակորդների հետ վեճերը տարածի Հայաստանի սահմաններից դուրս։

Մարտի 11-ին Ստրասբուրգում Փաշինյանն իր ելույթն սկսեց ինքնագովասանքով․ «Հայաստանում և ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հարյուրամյա նշանակություն ունեն, եթե չասեմ հազարամյա»։ Իրականում, նրա անընդհատ զիջումները Ալիևին և Էրդողանին ծնկի են բերել Հայաստանին։

Այնուհետև նա սկսեց խոսել Ադրբեջանի հետ գոյություն չունեցող «լիարժեք խաղաղության» մասին՝ դեռևս խաղաղության որևէ պայմանագրի ստորագրումից շատ առաջ։

Փաշինյանը կրկնեց ևս մեկ կեղծ պնդում Հայաստանով անցնող և Արևելյան Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին: Այսպես կոչված «Թրամփի ուղին» (TRIPP) ներառված էր օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Փաշինյանի, Ալիևի և Թրամփի կողմից ստորագրված հռչակագրում: Հռչակագրում TRIPP-ը նկարագրվում էր որպես Հայաստանի տարածքով անցնող «անխոչընդոտ» ճանապարհ՝ Ալիևի պահանջով, որն այս ճանապարհն անվանում է «միջանցք»՝ ենթադրելով, որ այն հայկական տարածքը, որով այն անցնում է, պատկանում է Ադրբեջանին:

Չնայած այն հանգամանքին, որ վարչապետը վնաս է հասցնում երկրին, նա իրեն ներկայացրեց որպես Հայաստանի փրկիչ՝ հայտարարելով, որ «2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք»։ Այս հայտարարությունը կտրված է իրականությունից և զառանցանք է։

Ապա Փաշինյանն ասաց. «Իսկ ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը։ Մենք խոսեցինք մեր գործատուի՝ ժողովրդի հետ»։ Իրականում, չնայած 2018 թվականի գարնանը հանրության հետ խորհրդակցելու խոստմանը, Փաշինյանը երբեք ժողովրդի կարծիքը չի հարցրել։ Նա պետական բոլոր որոշումները կայացնում է միայնակ՝ շրջանցելով կառավարության նախարարներին, խորհրդարանը և նախագահին։ Երկիրը վերածվել է մեկ մարդու շոուի, փաստացի՝ բռնապետության։

Փաշինյանը հերքեց, թե «Հայաստանի Կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ»։ Չնայած իր հերքումներին՝ երեք պնդումներն էլ ճիշտ են։ Նա մեղադրեց «մեր եկեղեցու փաստացի պետին ․…, հոգևորականների էմիսարներին և նրանց հետ փոխկապակցված  որոշ լոբբիստական  կազմակերպությունների ներկայացուցիչներին»։ Իրականում, հոգևորականներն ու ընդդիմադիր խմբերը վերջին ջանքերն են գործադրում երկիրը նրա կործանարար քաղաքականությունից փրկելու համար։

Հեգնական է, որ Փաշինյանը խոսում է օրենքի գերակայության մասին` միաժամանակ խախտելով գրեթե բոլոր օրենքները, այդ թվում՝ Սահմանադրությունը՝ միջամտելով Եկեղեցու ներքին գործերին: Ինքն է ցանկանում որոշել, թե ով պետք է լինի Հայ Առաքելական Եկեղեցու գլուխը և ինչ կարող են ասել հոգևորականներն իրենց քարոզներում: Նա մեղադրեց հոգևորականներին օտարերկրյա գործակալներ լինելու մեջ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու: Եթե սա ճիշտ լիներ, կառավարությունը իրավական քայլեր կձեռնարկեր:

Իր 26 րոպեանոց ելույթի ավարտին Փաշինյանն նսեմացնող ձևով անդրադարձավ «Ղարաբաղի» հայերին՝ հայտարարելով, որ նրանց «սին հույսեր» են տալիս:  Նրա պարտվողականությանը հակառակ՝ Արցախի հայերը հույս ունեն վերադառնալ իրենց հայրենիքը, երբ հանգամանքները թույլ տան: Նա նաև հայտարարեց, որ Արցախի հայերը «պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»՝ չնայած նրանց Հայաստանի քաղաքացիներ լինելուն և Հայաստանի Հանրապետության անձնագրեր ունենալուն: Փաշինյանը մերժում է նրանց Հայաստանի քաղաքացիությունը, որպեսզի կանխի նրանց մասնակցությունը իր դեմ քվեարկությանն այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Բաքվում պահվող Արցախի ղեկավարների ազատ արձակումն ապահովելու իր անհաջողությունից ուշադրությունը շեղելու նպատակով նա հիշատակեց հունվարին Ադրբեջանի կողմից ազատ արձակված չորս հայ գերիներին։ Նա չբացահայտեց, որ նրանց փոխանակել էին երկու սիրիացի ջիհադիստ վարձկանների հետ, որոնք ցմահ ազատազրկման էին դատապարտված Հայաստանում՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմում կռվելիս գերի ընկնելուց հետո։

2019 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), ես հոդված գրեցի՝ գովաբանելով նրա ելույթը և, մասնավորապես, պատգամավորների հարցերին նրա ինքնաբուխ պատասխանները։ Իմ հոդվածի վերնագիրն էր՝ «Փաշինյանը հաջողությամբ հանձնեց առաջին քաղաքական քննությունը միջազգային ասպարեզում»։

Մի քանի օր անց Փաշինյանն իմ հոդվածը տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում՝ ավելացնելով հետևյալ նախաբանը. «Ուրախ եմ, որ Սփյուռքի ամենահեղինակավոր թերթերից մեկը՝ «Կալիֆորնիա կուրիերը», այսպես է գնահատել ԵԽԽՎ-ում իմ ունեցած ելույթը»։ Նրա գրառումը ստացավ 3900 «լայք», 181 մեկնաբանություն, իսկ 195 հոգի կիսվեց գրառմամբ։

Մի քանի ամիս անց, երբ այցելեցի Հայաստան, վարչապետն ինձ ընդունեց իր գրասենյակում։ Մեկժամյա հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրները, ինչպես որ արել եմ Հայաստանի նախորդ բոլոր ղեկավարների հետ։

Հաշվի առնելով  քննադատության նկատմամբ Փաշինյանի զրոյական հանդուրժողականությունը, կասկածում եմ, որ հիմա նա կտեղադրի իմ նոր հոդվածը իր ֆեյսբուքյան էջում, առավել ևս՝ երախտագիտություն կհայտնի։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>