Արաղչին Ադրբեջանին զգուշացրել է, որ վերջինս կվերածվի թիրախի, եթե իր տարածքը զիջի ԱՄՆ-ին կամ Իսրայելին
Ցանկացած երկիր, որը կզիջի իր տարածքը ԱՄՆ-ին և Իսրայելին, կդառնա Իրանի օրինական թիրախը։ Pars today-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ զրույցում վճռական հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Միջազգային իրավունքի համաձայն՝ ոչ մի երկիր իրավունք չունի իր տարածքը և ռեսուրսները հասանելի դարձնել այլ պետությունների կողմից ագրեսիվ գործողությունների համար։
Իրանի պաշտպանական միջոցառումներն ուղղված են բացառապես ագրեսորների, ինչպես նաև Իրանի վրա հարձակվելու համար օգտագործվող բազաների և օբյեկտների դեմ»,-հայտարարել է Արաղչին։
Աղբյուրը` Panorama.am

