Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը. Սուրենյանց

«Եվրամիությունը Հայաստանի իշխանությունների խնդրանքով պատրաստվում է Երևան ուղարկել արագ արձագանքման խումբ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հիբրիդային միջամտությունների դեմ պայքարելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը՝ ընդգծելով, որ «Եվրոպան չի թողնի Հայաստանին միայնակ արտաքին միջամտության դեմ պայքարում»»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ պարադոքսն ակնհայտ է։

«Հայաստանի ընտրական գործընթացը արտաքին միջամտություններից պաշտպանելու համար իշխանությունը դիմում է մեկ այլ արտաքին դերակատարի օգնությանը։ Այսպիսով, Հայաստանի ընտրական միջավայրի ձևավորման մեջ ներգրավվում է ևս մեկ արտաքին ուժ՝ այն հիմնավորմամբ, թե պետք է կանխել այլ երկրների հնարավոր ազդեցությունը։ Այս իրավիճակում անխուսափելիորեն առաջանում է հարց՝ որտե՞ղ է ավարտվում «պաշտպանությունը» և որտե՞ղ է սկսվում քաղաքական ներգրավվածությունը։ 

Նիկոլ Փաշինյանը դիմում է ցանկացած քայլի, այդ թվում՝ ռեպրեսիվ, իր իշխանությունը վերարտադրելու նպատակով: 

Փաստացի ձևավորվում է մի իրավիճակ, երբ իշխանությունը փորձում է ընտրությունների շուրջ ստեղծել արտաքին լեգիտիմության պաշտպանիչ շրջանակ։ Եթե ընտրություններից հետո դրանց արդյունքները վիճարկվեն, իշխանությունը կարող է հղում անել միջազգային ներգրավվածությանը՝ ներկայացնելով գործընթացը որպես արտաքին գործընկերների կողմից վերահսկվող և պաշտպանված։
Սակայն նման մոտեցումը ունի նաև վտանգավոր հետևանքներ։ Երբ ընտրությունների լեգիտիմությունը կապվում է արտաքին դերակատարների հետ, անխուսափելիորեն առաջանում է ընտրությունների սուվերենության խնդիր։ Ժողովրդավարական պետությունում ընտրությունների լեգիտիմությունը պետք է բխի քաղաքացիների ազատ կամարտահայտությունից և ազգային ինստիտուտների վստահությունից, այլ ոչ թե արտաքին քաղաքական կենտրոնների աջակցությունից։ 

Ընտրական գործընթացի «եվրոպականացունը» կարող է խորացնել ներքին քաղաքական բևեռացումը։ Այդ դեպքում ընտրությունները սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ։ Հայաստանում արդեն կա խոր բևեռացում: Եթե ԵՄ-ի խումբը ընկալվի որպես «Փաշինյանի կողմնակից», ապա հասարակության մեծամասնության մոտ կավելանա անվստահությունը՝ անկախ նրանից, թե որքան «տեխնիկական» է օգնությունը։ 

Հայաստանի ընտրությունների լեգիտիմությունը կարող է ապահովվել միայն մեկ ճանապարհով՝ ազատ, մրցակցային և երկրի ներսում գործող ինստիտուտների կողմից վերահսկվող գործընթացով։ Եթե ընտրական միջավայրի ձևավորման մեջ մեծ դեր սկսեն խաղալ արտաքին դերակատարները, ապա նույնիսկ ամենալավ տեխնիկական աջակցությունը չի կարող ամբողջությամբ վերացնել այն կասկածները, որոնք անխուսափելիորեն առաջանալու են հասարակության մի հատվածի մոտ։ 

Այս իմաստով խնդիրն այն չէ, թե արդյոք ԵՄ արագ արձագանքման խումբը կօգնի պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ։ Ավելի կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք այդ քայլը չի ստեղծում նոր քաղաքական իրականություն, որտեղ Հայաստանի ընտրությունները աստիճանաբար հայտնվում են արտաքին ազդեցությունների շրջանակում»,-գրում է Սուրենյանցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>