Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Պատերազմ Արցախում
ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը

Եթե Իրանը կարողանա դիմանալ, ապա ԹՐԻՓՓ-ը կկորցնի իր նշանակությունը․ Ստեփան Դանիելյան

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից հետո ԹՐԻՓՓ-ը կարող է կորցնել իր նշանակությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Իրանում զարգացումների համատեքստում ԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ն այս պահին այլևս առաջնահերթությունների շարքում չէ։

«ԹՐԻՓՓ-ի ամբողջ իմաստը հետևյալն էր՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից և Իրանը հյուսիսից շրջափակել այսպես կոչված թուրքական աշխարհով։ Դա ամերիկյան և բրիտանական ծրագիր էր, սակայն քանի որ այս տարածաշրջանը նաև իսրայելական առաջնահերթություն էր, Միացյալ Նահանգները, ըստ էության, իրականացնում էր նաև իսրայելական ծրագիր։ ԹՐԻՓՓ-ի հիմնական իմաստը դա էր։

Ի պատիվ Միացյալ Նահանգների և ԵՄ պետական պաշտոնյաների՝ պետք է ասել, որ նրանք բազմիցս բացահայտ խոսել են հենց այդ երկու նպատակների ապահովման մասին»,-նշեց նա։

Դանիելյանի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում պետք է տեղակայվեին նաև հետախուզական կայաններ, որոնք կվերահսկեին Իրանը։

«Այդ համակարգը պետք է միանար Ադրբեջանում տեղակայված իսրայելական և բրիտանական հատուկ ծառայությունների ցանցին։ Բոլորը լսել են, որ Ադրբեջանում կան օդանավակայաններ, որտեղից ԱԹՍ-ներով հետախուզվում է Իրանի տարածքը։ Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ որոշ հարվածներ իրականացվել են Ադրբեջանի տարածքից։ Հայաստանը ԹՐԻՓՓ-ի միջոցով միանում էր այդ գլոբալ ծրագրին»,-ասաց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ Իրանի շուրջ պատերազմական զարգացումները ամբողջությամբ փոխում են իրավիճակը տարածաշրջանում։

«Միացյալ Նահանգների ծրագիրն էր Իրանում իշխանափոխություն իրականացնել, ինչը չհաջողվեց։ Եթե իշխանափոխություն իրականացվեր, և Իրանը մտներ ամերիկյան վերահսկողության տակ, ապա այդ պարագայում ևս ԹՐԻՓՓ-ը կկորցներ իր նշանակությունը և դուրս կգար առաջնահերթությունների շարքից։

Մյուս տարբերակը այն է, որ եթե հնարավոր չէ փոխել Իրանի կառավարման համակարգը և իշխանության բերել իրենց վերահսկողության տակ գտնվող ուժերին, ապա առաջանում է հարց՝ ինչպես կպահի իրեն Իրանը նոր իրավիճակում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բոլոր կարմիր գծերը արդեն անցել են թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Իսրայելը, թե՛ Իրանը։

Քաղաքագետի խոսքով՝ եթե նախկինում Իրանը կարող էր չհարվածել ԹՐԻՓՓ-ին՝ խուսափելով մեծ պատերազմից, ապա այժմ իրավիճակը փոխվել է։

«Եթե նախկինում Իրանը չէր հարվածի ԹՐԻՓՓ-ին՝ մտավախություն ունենալով, որ դա կհանգեցնի մեծ պատերազմի, ապա հիմա այդ պատերազմը արդեն ընթանում է։ Այսինքն՝ Իրանի համար այլևս որևէ զսպող գործոն չկա։ Այս դեպքում ևս ԹՐԻՓՓ-ը կորցնում է իր նշանակությունը։

Հետևաբար, գործող իշխանության քարոզչական թեզը, թե՝ տեսեք, Միացյալ Նահանգներին բերել ենք Սյունիք, և դրա համար Ադրբեջանը և Թուրքիան չեն համարձակվի հարձակվել Սյունիքի վրա, արդեն կորցնում է իր քարոզչական գրավչությունը»,-նշեց նա։

Հարցին՝ հաշվի առնելով, որ շատերը թերահավատորեն են վերաբերվում ծրագրի տնտեսական բաղադրիչին և այն ավելի շատ քաղաքական են համարում, արդյոք Միացյալ Նահանգները շարունակելու է առաջ մղել այս նախագիծը, Դանիելյանը նշեց, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում լուրջ տնտեսական շահեր չունի, և հիմնական նպատակները քաղաքական են։

«Ծրագրի նպատակներից մեկն էլ Չինաստանից եկող հնարավոր ճանապարհների վերահսկումն էր։ Միացյալ Նահանգների քաղաքականությունն այն է, որ բոլոր կարևոր կոմունիկացիաները, որոնք նշանակություն ունեն Չինաստանի համար, այդ թվում՝ էներգակիրների տարանցման ուղիները, վերցվեն վերահսկողության տակ։

Այդ տրամաբանությամբ են փորձել վերահսկողություն հաստատել նաև Վենեսուելայի նկատմամբ, նույն տրամաբանությամբ է շարունակվում ուկրաինական պատերազմը, որի ընթացքում պայթեցվեցին «Հյուսիսային հոսք» գազատարները։ Միացյալ Նահանգները նույնիսկ առաջարկեցին Ռուսաստանին և Եվրոպային, որ իրենք վերահսկեն «Հյուսիսային հոսքը» և Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գնացող գազամուղերը։

Նույն տրամաբանությունը վերաբերում էր նաև ԹՐԻՓՓ-ին, սակայն եթե Իրանը կարողացավ դիմանալ, ապա այդ դեպքում ամբողջ նախագիծը կորցնում է իր նշանակությունը»,-եզրափակեց քաղաքագետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>