Մկրտիչ Սրբազանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցները վերացվեցին
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը հրապարակեց դատարանի որոշումը՝ ըստ որի, Մկրտիչ Սրբազանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցները վերացվեցին։
Նրա նկատմամբ սահմանվեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն։
Հիշեցնենք, որ Մկրտիչ Սրբազանի նկատմամաբ ընտրված էր տնային կալանք։

