Սերժ Սարգսյանը լուրջ էր խոսո՞ւմ, թե՞ սեղանի տակից ասում էր` թխի գա. Նիկոլ Փաշինյանը` Գագիկ Հարությունյանին (Տեսանյութ)
ԱԺ-ն քննարկում է դատական բարձրագույն խորհրդի հինգ հոգանոց կազմը։ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջին պաշտոնի համար ներկայացրել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը` հինգ տարի ժամկետով։
Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նրան հարց ուղղելով, հիշատակեց անցած տարի ապրիլի 10-ին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքն այլեւս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում, ինչպես նաեւ` չի հավակնելու ՀՀ վարչապետի պաշտոնին. «Դուք ներկա եք եղել այդ հանդիպմանը, Սերժ Սարգսյանը սա լո՞ւրջ էր ասում, թե՞ հետո հումորային բան է եղել, ասենք` սեղանի տակից ձեռքով «թխի, թող գա» է արել։ Սա ես լրիվ լուրջ եմ հարցնում։ Մյուս հարցս` ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ։ ՀՀ-ում ընտրություններ կեղծվե՞լ են, թե ոչ»:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյոթում:

