Վրաց պատրիարքը հոսպիտալացվել է
Համայն վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը հոսպիտալացվել է, նրա վիճակը խնդրահարույց է։ Այս մասին ասված է Վրաստանի Պատրիարքարանի հայտարարության մեջ։
«Առողջական վիճակի անսպասելի վատթարացման պատճառով Սրբազնագույն և Երանաշնորհ Համայն վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ն այս պահին գտնվում է Կովկասյան բժշկական կենտրոնում։ Վիճակը խնդրահարույց է, բայց կայուն», - ասված է հայտարարության մեջ։
Ինչպես լրագրողներին հայտնել են կլինիկայից, Պատրիարքը հոսպիտալացվել է «ստամոքսի զանգվածային արյունահոսությամբ» և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:
Հիվանդանոցում գտնվող Վրաստանի առողջապահության նախարար Միխայիլ Սարջվելաձեն նշել է, որ իրավիճակը «իսկապես բարդ է»՝ հաշվի առնելով Պատրիարքի տարիքը:

